Մարտակերտի շրջանի Դրմբոն համայնքում բացահայտվել են նորահայտ խաչքարեր:
Դրմբոն համայնքում 11-13-րդ դարերին թվագրվող խաչքարեր են բացահայտվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Խաչքարերը Դրմբոնի մատուռ-գերեզմանատան տարածքում հայտնաբերել է Մարտակերտի շրջանային ծառայության պետ Ավետիք Աղաբեկյանը՝ իր հերթական շրջայցի արդյունքում: Խաչքարերը թվագրվում են 11-13-րդ դարերով։