Artsakhpress

Մշակույթ

Արցախում նախատեսվում են միջոցառումներ՝ նվիրված Թանգարանների միջազգային օրվան

«Թանգարանների միջազգային օր» և «Թանգարանների գիշեր» ակցիայի շրջանակներում մայիսի 18-ին «Թանգարանները որպես մշակութային հանգույցներ. ավանդույթի ապագան» խորագրի ներքո Արցախի թանգարաններում ու պատկերասրահներում տեղի կունենան մի շարք միջոցառումներ:

Արցախում նախատեսվում են միջոցառումներ՝ նվիրված Թանգարանների միջազգային օրվան

Արցախում նախատեսվում են միջոցառումներ՝ նվիրված Թանգարանների միջազգային օրվան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍԱյս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունից:
Ստորև ներկայացնում ենք միջոցառումների ծրագիը.
1. Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարան
- «Արցախի ասեղնագործ արվեստը» թեմայով ցուցահանդես, սկիզբը` ժամը 12:00-ին
- «Արցախյան ձեռագործություն» թեմայով դաս-դասախոսություն, սկիզբը` ժամը 16:00-ին

2. Կերպարվեստի պետական թանգարան
- «Բանահյուսական արժեքների դիմագիծը. արցախյան օրհնանքները երեխաների աչքերով» թեմայով ցուցահանդես, սկիզբը` ժամը 11:00-ին
- «Արցախի երկինքը» թեմայով լուսանկարչական ցուցահանդես, սկիզբը` ժամը 16:00-ին

3. Պրոֆ. Գ. Գաբրիելյանցի անվան երկրաբանության պետական թանգարան- «Պատանի բնագետ» հանրապետական դպրոցական ինտելեկտուալ խաղ (Կերպարվեստի պետական թանգարան), սկիզբը` ժամը 11:00-ին
- Պրոֆ. Գ. Գաբրիելյանցի «Մարդը և քարը» պատկերագրքի շնորհանդես, սկիզբը` ժամը 18:00-ին

4. Շուշիի պատմության թանգարան
- «Զրույց ձեռագործ պատմության հետ» թեմայով ցուցահանդես, սկիզբը` ժամը 15:00-ին

5. Շուշիի պատկերասրահ
- Գեղանկարի վարպետության դաս, սկիզբը` ժամը 12:00-ին

6. «Տիգրանակերտ» հնագիտական թանգարան
- «Տիգրանակերտը ժամանակի խաչմերուկում» խորագրով միջոցառում, սկիզբը` ժամը 18:00-ին

7. Մարտակերտի պատմաերկրագիտական թանգարան
- Ազգագրական իրերի ցուցադրություն, սկիզբը` ժամը 15:00-ին

8. Ասկերանի պատմաերկրագիտական թանգարան
- «Ասկերանի շրջանի պատմաճարտարապետական հուշարձանները» թեմայով ցուցահանդես և դաս-դասախոսություն, սկիզբը` ժամը 12:30-ին

9. Մարտունու պատմաերկրագիտական թանգարան
- «Հայ նկարիչների ստեղծագործությունները» թեմայով ցուցահանդես, սկիզբը` ժամը 16:00-ին

10. Կոլխոզաշենի Մ. Պարսեղովի անվան տուն-թանգարան
- Հրաչյա Բեգլարյանի ծննդյան 85-ամյակին նվիրված միջոցառում, սկիզբը` ժամը 11:00-ին

11. Բերդաշենի պատմության թանգարան
- «Բերդաշենցին հայոց հաղթանակների տարեգրությունում» թեմայով ցուցահանդես, սկիզբը` ժամը 11:30-ին

12. Հադրութի Ա. Մկրտչյանի անվան հայրենագիտական թանգարան
- Ազգագրական իրերի ցուցադրություն, սկիզբը` ժամը 10:30-ին
- «Ազգային սովորությունների պահպանումը և փոխանցումը մատաղ սերնդին» թեմայով դաս-դասախոսություն, սկիզբը` ժամը 11:00-ին

13. Քաշաթաղի շրջանի երկրագիտական թանգարան
- Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանի հավաքածուի ցուցադրություն, սկիզբը` ժամը 12:00-ին
- «Հովհաննես Հովհաննիսյանի կյանքը և գործունեությունը» թեմայով դասախոսություն, սկիզբը` ժամը 20:00-ին
- Ասմունքի բաց դաս, սկիզբը` ժամը 22:00-ին

14. Ստեփանակերտի պատկերասրահ
- «Գյուրջյան» կիրառական արվեստի ինստիտուտի ուսանողների աշխատանքների ցուցադրություն, սկիզբը` ժամը 15:00-ին
- Արցախի պետական երգչախմբի համերգ, սկիզբը` ժամը 20:00-ին

15. Շուշիի գորգերի թանգարան
- «Գորգերի դասակարգումն ըստ զարդանախշերի» թեմայով դասախոսություն, սկիզբը` ժամը 15:00-ին

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search