Գիտական նոր հետազոտություններ իրականացնելու համար ՀՕՖ-ից 108 գիտնականներ դրամաշնորհներ ստացան: Ֆիզիկայի, քիմիայի, աստղագիտության, հայագիտության ոլորտներում աշխատանքներն ստացան 5000 դոլար ֆինանսավորում:
Դրամաշնորհներ գիտնականներին՝ ՀՕՖ-ից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Մրցույթին ներկայացվել էր 174 հայտ, հաղթող է ճանաչվել 30-ը: Գիտական աշխատանքներն ուսումնասիրել է Նյու-Յորքում գործող հետազոտական խորհուրդը: Հատկանշական է, որ գիտական խմբերի ղեկավարներից 19-ը մինչև 35 տարեկան երիտասարդներ են: ՀՕՖ-ի տրամադրած դրամաշնորհներից բացի 2 դրամաշնորհ էլ հատկացվեց Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործակցությամբ:
- Մեր գիտնականների աշխատանքները միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան են: Կարող ենք հպարտանալ, որ այդպիսի գիտնականներ ունենք, - ասել է Հայ օգնության ֆոնդի փոխտնօրեն, գիտական և կրթական ծրագրերի ղեկավար Էդուարդ Կարապետյանը: