Հինգշաբթի 18.01.2018   02:01
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ   -2 C°
ՀԱՅ   |   РУС   |   ENG

21 փետրվարի  22:41

Նորաստեղծ ՀԿ-ն կմիավորի Արցախի երիտասարդ գիտնականներին

Փետրվարին 21-ին «Արմենիա» հյուրանոցի կոնֆերենս դահլիճում կայացել է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպության» («ԱԵԳՄՄ» ՀԿ) անդրանիկ նիստը:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Բացելով միջոցառումը՝ Կազմակերպության նախագահ Սիրանուշ Պետիկյանն իր խոսքում կարևորել է Արցախում երիտասարդ գիտնականներին միավորող կառույցի ստեղծումը, որը նորանկախ և զարգացման ուղի բռնած երկրի համար խիստ պահանջված է, իսկ գիտական ներուժի արդյունավետ օգտագործումը կխթանի Արցախում գիտական կյանքի աշխուժացմանը:

Ս. Պետիկյանը նշել է, որ գաղափարն արդեն դրական արձագանք է գտել Երևանում և կառույցն իր առաջին դրամաշնորհն է ստացել ՀՀ նախագահի հովանու ներքո գործող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրից (ԵԳԱԾ):

Այնուհետև կազմակերպության մասնակիցների միջև տեղի է ունեցել քննարկում, մասնավորապես՝ բարձրացվել են Արցախում երիտասարդ գիտնականներին հուզող մի շարք խնդիրներ, հնչել են առաջարկներ անելիքների ու ծրագրերի մասին: Նիստի մասնակիցներն որոշել են առաջիկա հանդիպումների ընթացքում քննարկված ծրագրերը վերածել գործնական քայլերի:

Artsakhpress.am


Լրահոս

Բոլոր նորությունները »

Ֆեյսբուք

Արխիվ
Հարցում
Քվեարկել են (235)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © Artsakhpress.am 2018
Մեջբերումներ անելիս հղումը «artsakhpress.am»-ին պարտադիր է:

Մեր հասցեն՝ Արցախի Հանրապետություն, Ստեփանակերտ, Մեսրոպ Մաշտոց փողոցի 5
Հեռ՝ (+374) 960406
էլ.փոստ՝ info@artsakhpress.am