Artsakhpress

Ռազմական

Ինձ հրամանատարս է գնդակահարել. Ադրբեջանում կոմայից դուրս եկած զինվոր (տեսանյութ)

Ադրբեջանի զինված ուժերի Թովուզի զորամասերից մեկում հրամանատարի կողմից 2014 թվականի դեկտեմբերի 27-ին գնդակահարված 19-ամյա զինվոր Չինգիզ Թարվերդիեւը, որը գլխից ստացած վնասվածքի պատճառով մինչ այժմ գտնվում էր կոմայի մեջ, սկսել է խոսել:

Ինձ հրամանատարս է գնդակահարել. Ադրբեջանում կոմայից դուրս եկած զինվոր (տեսանյութ)

Ինձ հրամանատարս է գնդակահարել. Ադրբեջանում կոմայից դուրս եկած զինվոր (տեսանյութ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Զինվորի հայրը` Այդըն Թարվերդիեւը հիվանդանոցում նկարահանված տեսանյութ է փոխանցել» Ազադլիգ»-ին, որտեղ որդին պատմել է միջադեպի իսկությունը: Թ. Թարվերդիեւի խոսքով` իր վրա կրակել է վաշտի հրամանատարը:

«Նա ինձ հայհոյեց, ես էլ պատասխանեցի: Երբ շրջվեցի, որ հեռանամ, հետեւիցս ատրճանակով երեք անգամ կրակեց: Գնդակներից մեկը դիպավ գլխիս», -պատմել է զինվորը: Տեսանյութում երեւում է, որ գնդակը դիպել է Չ.Թարվերդիեւի գլխի հետեւի մասին: Ա. Թարվերդիեւը հայտնել է, որ տեսանյութը, որը նկարահանել է ինքը` որդու կոմայից դուրս գալուս հետո, ներկայացրել է ռազմական դատախազություն: Այս տարվա փետրվարին «Ազադլըգ»-ը հրապարակել էր Իլհամ Ալիեւին ուղղված Ա. Թարվերդիեւի նամակը, որում վերջինս հայտնել էր, որ չնայած որդու ծայրահեղ ծանր վիճակին, բժիշկները նրա կյանքը փրկելու միջոցներ չեն ձեռնարկում:

«Փորձում են միջադեպը կոծկել, քանի որ այն տեղի է ունեցել անձնական հակամարտության հողի վրա: Հենց այդ պատճառով ոչ ոք չի հետաքրքրվում վիրավորի վիճակով: Ռազմական դատախազություն եւ պաշտպանության նախարարություն մեր բոլոր դիմումներն արդյունք չեն տալիս: Մեզ ուղղակի չեն ցանկանում լսել»,-նշել էր նա: Ադրբեջանի ռազմական հանրապետական դատախազության կողմից ավելի վաղ տարածված տեղեկության համաձայն` Չինգիզ Թարվերդիեւն, իբր, իրեն ամրակցված ավտոմատ զենքով ինքն է կրակել իր վրա. ավտոմատն ուղղել է ճակատին, կրակել, գնդակներից մեկը դիպել է գլխի շրջանին: Ադրբեջանի հանրապետական ռազմական դատախազությունը հայտնել էր, որ փաստի առնչությամբ Ղազախի ռազմական դատախազությունում քրեական գործ է հարուցվել:

Ինչպես երեւում է, Ադրբեջանի ուժային կառույցներին այլեւս չի հաջողվում շարունակել կատարել Իլհամ Ալիեւի հանձնարարությունը բանակում տեղի ունեցող նեգատիվ երեւույթները, սպանություններն ու զոհերը հանրությունից թաքցնելու վերաբերյալ:

Ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում կատարելով երկրի Ռազմական դատախազությանը, այսօր հայտնել են, որ ձերբակալվել է մարտի 7-ին Մռավի զորամասերից մեկում Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Անար Գյունաշ օղլու Բայրամովին ավտոմատ զենքից դիտավորությամբ սպանած ավագ սերժանտ Թուրալ Գյուլմիրզա օղլու Բեյվերդիեւը:

Ադրբեջանի ՊՆ-ն փորձել էր հանրությունից թաքցնել սեփական բանակում տեղի ունեցած այս սպանությունը եւս:

2015 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանի պետական կառույցները խոստովանել են 11 զինծառայողի մահը: Պաշտոնական տվյալներով` նրանցից 8-ը սպանվել են մարտական պայմաններում:

 

 

 



 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search