Artsakhpress

Հասարակական

ԼՂՀ ոստիկանության պետը մի շարք հրամաններ է ստորագրել

Ոստիկանության գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը ընթացիկ տարվա մարտի 12-ին հրամաններ է ստորագրել կադրային փոփոխություններ կատարելու մասին:

ԼՂՀ ոստիկանության պետը մի շարք հրամաններ է ստորագրել

ԼՂՀ ոստիկանության պետը մի  շարք    հրամաններ է  ստորագրել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ԼՂՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության փոխանցմամբ՝ ոստիկանության պետի հրամանով` ոստիկանության փոխգնդապետ Լևոն Գաբրիելյանը ազատվել է ճանապարհային ոստիկանության պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության պետական պահպանության վարչության պետի տեղակալի պաշտոնին: Ոստիկանության պետի մեկ այլ հրամանով` ոստիկանության մայոր Իգոր Օհանյանը ազատվել է ոստիկանության ներքին անվտանգության ծառայության պետի պաշտոնից և նշանակվել ԼՂՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետի պաշտոնին:

Ոստիկանության փոխգնդապետ Արա Պողոսյանը ազատվել է ԼՂՀ ոստիկանության պետական պահպանության վարչության պետի տեղակալի պաշտոնից և նշանակվել ոստիկանության ներքին անվտանգության ծառայության պետի պաշտոնին: Ճանապարհային ոստիկանության անձնակազմին անձամբ ներկայացնելով նորանշանակ վարչության պետ, ոստիկանության մայոր Իգոր Օհանյանին` ոստիկանության պետը շնորհակալություն է հայտնել փոխգնդապետ Լևոն Գաբրիելյանին անձնվեր և բարեխիղճ ծառայության համար ու հույս հայտնել, որ ճանապարհային ոստիկանության անձնակազմը այսուհետ էլ ավելի եռանդով և սկբունքայնորեն կիրականացնի իր առջև դրված խնդիրները:

Եվս մեկ անգամ ճանապարհային ոստիկանության ծառայողներին խստագույնս պատվիրելով անզիջում և անկողմնակալ գտնվել անսթափ վիճակում, առանց վարորդական իրավունքի, ինչպես նաև սահմանված արագության գերազանցմամբ տրանսպորտային միջոցները վարողների նկատմամբ` ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը պահանջել է պահպանել օրենքի տառը ու անկեղծ հոգատարություն ցուցաբերել մեր համերկրացիների, իսկ առավել ևս` տարեցների, զինծառայողների և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հանդեպ: «Հոգատար և սրտացավ եղեք քաղաքացու հանդեպ. նորից եմ հիշեցնում և սթափության կոչ հղում Ձեզ:

Պատկերացրեք Ձեզ Ձեր դիմաց կանգնած վարորդի փոխարեն: Դուք կոչված եք ապահովելու երթևեկության անվտանգությունը, ասել է թե հասարակության կյանքն ու առողջությունը: Այս խնդրում նույնիսկ աննշան շեղումն ու թերացումը ճակատագրական է մի ամբողջ ընտանիքի համար, այդ ողբերգության մեջ Դուք ևս ունեք Ձեր մեղքի բաժինը ու եթե կարողանաք ամբողջությամբ ընկալել և գիտակցել այդ ցավը, ապա համոզված եմ, որ կվերանայեք նաև Ձեր մոտեցումները իրավախախտ վարորդի հանդեպ»,-եզրափակել է ԼՂՀ ոստիկանության պետը:

ԼՂՀ ոստիկանության պետական պահպանության վարչության նորանշանակ պետի տեղակալին վարչության անձնակազմին ներկայացրել է ԼՂՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Հակոբյանը: Շնորհավորելով ոստիկանության փոխգնդապետներ Լևոն Գաբրիելյանին և Արա Պողոսյանին պատասխանատու պաշտոններում նշանակվելու առթիվ` ոստիկանության պետի տեղակալը հույս է հայտնել, որ նրանք կարդարացնեն իրենց հանդեպ ոստիկանության ղեկավարության տածած վստահությունը և նոր եռանդով ու ուժերի գերլարումով կլծվեն հանուն իրավակարգի ծառայության:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search