Երեքշաբթի 30.05.2017   09:05
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ   15 C°
ՀԱՅ   |   РУС   |   ENG

23 մարտի  18:09

Արմեն Աշոտյանը հանդիպել է ԱրՊՀ ուսանողների հետ

Այսօր Արցախի պետական համալսարանի դահլիճում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հերթական հանդիպումը ԼՂՀ կրթության ոլորտի ներկայացուցիչների հետ։

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Իր ողջույնի խոսքում ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը մասնավորապես նշել է.«Համագործակցությունը ՀՀ եւ ԼՂՀ կրթության եւ գիտության նախարարությունների միջեւ գտնվում է բարձր մակարդակի վրա, ինչը մեծապես նպաստում է նշված ոլորտում հանրապետությունում տարբեր ծրագրերի արդյունավետորեն իրականացմանը»:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն էլ անդրադարձել է ՀՀ կրթության և գիտության ոլորտում կատարված և կատարվելիք մի շարք հարցերին ու խնդիրներին՝ կարևորելով երկու նախարարությունների համագործակցությունը: Ա. Աշոտյանի խոսքով՝ պետությունը պատրաստ է աջակցելու, խրախուսելու՝ փոխհատուցելով այն ուսանողների ուսման վարձերը, ովքեր կունենան կայուն գիտելիքներ և կձգտեն լավ սովորել:

Այնուհետև Ա. Աշոտյանը պատասխանել է ոլորտի ներկայացուցիչներին և ուսանողներին հուզող բոլոր հարցերին՝ տալով լիարժեք պատասխաններ։

Հանդիպման ընթացքում հնչած հարցերի մեծ մասը վերաբերում էր կրթության և գիտության ոլորտներում առկա խնդիրներին, բարեփոխումներին, ուսանողների ուսման վարձերի զեղչային քաղաքականությանը ինչպես նաև առաջիկայում նախատեսվող ծրագրերի ընթացքին:

Հանդիպման ավարտին ԱրՊՀ ռեկտորը, հայտնելով իր շնորհակալությունը, իր հերթին ևս կարևորել է նման հանդիպումները, որոնք խթանիչ դեր են կատարում կրթության և գիտության զարգացման համար:

Հանդիպմանը մասնակցել են նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը, կրթության ոլորտի մի շարք այլ աշխատակիցներ  և ուսանողներ:

Artsakhpress.am



Լրահոս

Բոլոր նորությունները »

Ֆեյսբուք

Արխիվ
Հարցում
Քվեարկել են (235)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © Artsakhpress.am 2017
Մեջբերումներ անելիս հղումը «artsakhpress.am»-ին պարտադիր է:

Մեր հասցեն՝ Արցախի Հանրապետություն, Ստեփանակերտ, Մեսրոպ Մաշտոց փողոցի 5
Հեռ՝ (+374) 960406
էլ.փոստ՝ info@artsakhpress.am