Մեկ շաբաթ շարունակ Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի Մանկական երգչախմբերի ամենամյա միջազգային փառատոնը, որն այս տարի նվիրված կլինի Հայաստանին և Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:
Սալոնիկի մանկական երգչախմբերի միջազգային փառատոնը կնվիրվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Հունաստանում Հայաստանի դեսպանության փոխանցմամբ՝ փառատոնի մեկնարկը կտրվի ապրիլի 1-ին «Մեղարոն Մուսիկիս» համերգասրահում: Մինչեւ ապրիլի 6-ը շարունակվող փառատոնին Հայաստանից որպես հատուկ հյուր հրավիրվել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը` Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ:
Ապրիլի 3-ին կկայանա երգչախմբի մենահամերգը: Ապրիլի 6-ին կկայանա փառատոնի գալա-համերգը, որի ավարտին մասնակից բոլոր երգչախմբերը Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ կկատարեն հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: