Այսօր Հայաստանը եւ աշխարհի այն մասը, որի համար խիղճն ու ճշմարտությունն ավելի կարեւոր են, քան նպատակահարմարությունը, հիշատակում են Հայոց ցեղասպանության զոհերին:
100 տարի առաջ սպանել են իմ նախատատի ընտանիքին. Մարգարիտա Սիմոնյանի գրառումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:
«100 տարի առաջ սպանել են իմ նախատատի ընտանիքին: Նրա ծնողներին, մեծ եղբայրներին ու քրոջը մորթել են նրա աչքի առջեւ: Իմ նախատատին եւ նրա կրտսեր քրոջը՝ Ալիսային, վերցրել է մի թուրք ընտանիք: Փոքրիկ գեղեցիկ աղջիկներին, չգիտես ինչու, չեն սպանել:
Իմ նախատատը թուրքական ընտանիքից փախել է Ղրիմ: Այդպես մեր ընտանքն արմատներ է գցել Ռուսաստանում: Նրա քույրը մնացել է Թուրքիայում: Մենք նրա ճակատագրի մասին ոչինչ չգիտենք: Իմ մյուս նախատատը ողջ է մնացել միայն այն բանի շնորհիվ, որ փաթաթել են գորգի մեջ, ու թուրքերը նրան չեն նկատել:
Նա այդ ժամանակ 5 տարեկան է եղել եւ գորգի մեջ փաթաթված լսել է, թե ինչպես են մորթում իր ընտանիքի անդամներին: Փաստորեն միայն ինքն է ողջ մնացել ընտանիքից:
Իմ նախատատերի՝ Նարդուհի Ներսիսյանի, Արաքսիայի, իմ նախապապերի, գազանաբար սպանված բոլոր երեխաների, նրանց ընտանիքների հոգուն լույս իջնի»,-գրել է նա: