Արցախում Ազգային ժողովի ընտրությունները անցել են լավագույն պայմաններում, և քանի որ արդեն տարբեր երկրներում՝ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ռումինիայում Բուլղարիայում և անգամ Հայաստանում դիտարկել ենք ընտրությունները, ապա կարող ենք ասել որ հիացած ենք ԼՂՀ ընտրություններով:
Արցախում ընտրություններն անցել են թափանցիկ և արդար. Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը, ով Արցախում է ԼՂՀ Աժ ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով:
«Ամեն ինչ կատարյալ էր ու արդար: Մենք մասնակցել ենք մեկ ընտրատարածքում քվեների հաշվարկման ընթացքին, որը անցել է թափանցիկ ու հավասար, և չկար որևէ լարվածություն»,- նշել է պատգամավորը և հավելել, որ նկատելի է այն, որ ընտրատարածքներում ավելի շատ ընդգրկված են տղամարդիկ քան կանայք:
Ֆրանսուա Ռոշբլուանի խոսքով՝ քվեաթերթիկների հաշվառման ընթացքում, որպես դիտորդներ ավելի շատ ընդգրկված էին երիտասարդներ, որը ապագայի համար շատ ողջունելի :
«Անչափ կարևոր է Արցախի միջազգային ճանաչումը, որն էլ մեր ցանկությունն է, իսկ դրան հասնելու համար անհրաժեշտ է կապեր հաստատել Մինսկի խմբի համանախագահող երկրների հետ»,- խոսքը եզրափակել է Ֆ. Ռոշբլուանը: