Artsakhpress

Տնտեսական

Արցախում արտադրվող ձեթի մրցունակության գլխավոր երաշխիքը արհեստական նյութերի բացակայությունն է

Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում 2010 թվականից գործող «Ռեյփսիդ» սահմանափակ ընկերության «Ոսկե կաթիլ» պիտակը կրող ձեթի գործարանը բաղկացած է 2 արտադրամասերից, որոնք նախատեսված են ոչ ռաֆինացված և ռաֆինացված ձեթերի արտադրության համար: Ի դեպ, ռաֆինացված ձեթի արտադրամասն, արդեն 5 ամիս է, ինչ գործում է:

Արցախում արտադրվող ձեթի մրցունակության գլխավոր երաշխիքը արհեստական նյութերի բացակայությունն է

Արցախում արտադրվող ձեթի մրցունակության գլխավոր երաշխիքը արհեստական նյութերի բացակայությունն է

 ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 ՄԱՅԻՍԻԱՐՑԱԽՊՐԵՍ։ Գործարանի տնօրեն Նորայր Ստեփանյանը «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ձեթի արտադրության ամբողջ արտադրական գործընթացը` հումքի ստացում, շշալցում և ընդհուպ մինչև պիտակավորում, իրականացվում է տեղում, ինչի համար անհրաժեշտ սարքավորումները գերմանական և չինական արտադրության են: Ըստ որակի՝ ներկայումս գործարանը թողարկում է 3 կարգի ձեթ:


«Մոտ 2-3 տարուց նախատեսում ենք արտադրական մնացուկի վերամշակման շնորհիվ ընդլայնել տեսականին: Կարտադրվեն տրանսֆորմատորների և տեխնիկական բնույթի այլ յուղերի 4-5 տեսակներ»,- տեղեկացրեց Ստեփանյանը: Գործարանը նախատեսված է տարվա ընթացքում 10 հազար տոննա հատիկի վերամշակման համար, ինչն առայժմ ամբողջ հզորությամբ չի օգտագործվում, քանի որ այդ քանակության հումքի արտադրանք Արցախում առայժմ չկա: Արտադրության ծավալի համար հիմք է հանդիսանում շուկայի պահանջարկը, ըստ որի տարեկան վերամշակվում է 5000 տոննա հումք` ռաֆինացված և 50 տոննա ոչ ռաֆինացված ձեթի արտադրության համար:

Ձեթի արտադրության համար օգտագործվող հիմնական հումքն էլ արևածաղիկն է, ինչպես նաև կտավատը  և  հալածուկ (ռաբսը): Հումքի առավելագույն մասը մոտ 40-50 տոկոսը տեղական է։  Տնօրենի խոսքով, ներկայումս բացատրական և նախապատրաստական աշխատանքներ են տարվում գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների հետ, որպեսզի ձեթի արտադրության համար անհրաժեշտ հումքն առաջիկայում ամբողջությամբ արտադրվի տեղում: Տեղական ձեթի ամենախոշոր սպառողը Պաշտպանության բանակն է, մյուս մասն էլ` ամսական մոտ 70 հազար շիշ ձեթ իրացվում է տեղում, որը կազմում է շուկայի ընդամենը 25-30 տոկոսը: Արտադրական մնացուկը վերամշակումից հետո օգտագործվում է անասնակերի համար:

Շուկայում մրցունակության գլխավոր երաշխիքը տնօրենը համարում է արհեստական նյութերի, ավելորդ համ ու հոտի բացակայությունը, էկոլոգիապես մաքուր լինելն ու բարձր տեսակարար կշիռը: Բացի այդ, «Ոսկե կաթիլ» ձեթերը շուկայական գներից էժան են և մեծածախ առևտրի դեպքում ունեն 600-750 դրամ արժեք: Ստեփանյանը հավաստիացրեց, որ շուկայականից ցածր այդ գները պահպանվելու են նաև հետագայում:

«Բացի այդ, եթե հաջողվի արտադրությունը ամբողջությամբ կազմակերպել տեղական հումքի հաշվին, ապա տեղական արտադրության ձեթի համար ավելի ցածր գներ կսահմանենք»,- ասաց գործարանի սեփականատերը, և հավելեց, որ գործարանը ներկայումս ունի 70 աշխատող` շրջակա գյուղերից. միջին աշխատավարձը կազմում է 130 հազար դրամ:

Անդրադառնալով կադրային ապահովվածության հարցին՝ տնօրենը նշեց, որ որակյալ մասնագետների խիստ կարիք է զգացվում: Այդ նպատակով ընկերությունն առանձին ծրագիր է մշակել, ինչի շնորհիվ, ընկերության կողմից հատկացվող ֆինանսական միջոցների հաշվին մեծ թվով սովորողներ ձեթի արտադրության կազմակերպման գործում մասնագիտանում են Երևանի համապատասխան ուսումնական հաստատություններում: Բացի այդ, մասնագետներ են հրավիրվում նաև Ռուսաստանից ու Չինաստանից: Խոսելով արտադրանքի իրացման շուկայի ընդլայնման հետ կապված ծրագրերի մասին՝ ձեթի գործարանի տնօրենը տեղեկացրեց, որ ներկայումս եվրոպական որոշ երկրների համապատասխան ընկերությունների հետ բանակցություններ են տարվում արտադրանքն արտահանելու համար:

 

Ն. Ստեփանյանը նշեց նաև, որ հումքի անհրաժեշտ քանակն ամբողջությամբ տեղում ստանալու դեպքում, գործարանն առավել եկամտաբերություն կապահովի, հետևաբար նաև, նոր աշխատատեղեր ու ավելի բարձր աշխատավարձեր կլինեն:



     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին
Search