Ազգությամբ հայ շախմատիստուհի Կարինա Համբարձումովան դարձել է արագ շախմատի Ռուսասանի չեմպիոն:
Ազգությամբ հայ շախմատիստուհին` Ռուսաստանի չեմպիոն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Գրոսմայստեր Կարինա Համբարձումովան Սանկտ Պետերբուրգում անցկացված Ռուսաստանի արագ շախմատի առաջնությունում 11 հնարավորից վաստակելով 9 միավոր՝ նվաճել է առաջին մրցանակը եւ արժանացել երկրի չեմպիոնուհու տիտղոսին:
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխանցմամբ` Համբարձումովան առաջ է անցել 35 մրցակիցներից, որոնց մեջ են միջազգային կոչումներ ունեցող 29 շախմատիստուհիներ, այդ թվում` 8 գրոսմայստերներ: