Artsakhpress

Տնտեսական

«Դիզակ-պլյուս» տպարանն ընդլայնել է մատուցվող ծառայությունների շրջանակը

Ստեփանակերտի «Դիզակ-պլյուս» տպարան ՍՊԸ-ի ընդհանուր գործունեության հիմքում օֆսեթ և լայնաֆորմատ տպագրությունն է:

«Դիզակ-պլյուս» տպարանն ընդլայնել է մատուցվող ծառայությունների շրջանակը

«Դիզակ-պլյուս»  տպարանն ընդլայնել է մատուցվող ծառայությունների շրջանակը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒՆԻՍԻ 2,  ԱՐՑԱԽՊՐԵՍ:  «Արցախպրես»-ի  թղթակցի հետ զրույցում ընկերության տնօրեն Դավիթ Բեգլարյանը  տեղեկացրել է, որ  տպարանում համապատասխան դիզայնով  պատրաստվում և տպագրվում են  գովազդային արտադրանք, պիտակներ, գրքեր, բուկլետներ, ձևաթղթեր և այլ տպագիր արտադրանք: Դ. Բեգլարյանի հաղորդմամբ` տպարանում տարեկան  տպագրվում է 40-50 անուն գիրք՝  250-500 օրինակով:

Գրքերի տպագրության հիմնական պատվիրատուն Արցախի գրողների միությունն է, ինչպես նաև անհատ գրողներ ու հասարակական այլ կազմակերպություններ: Տպարանում են լույս տեսնում նաև շուրջ 12 անուն թերթ ու ամսագիր:

Տնօրենը նշել է նաև, որ հանրապետության հիմնարկ-ձեռնարկությունների և գերատեչությունների գրեթե 90 տոկոսն օգտվում է տպարանի ծառայություններից: Անդրադառնալով իրենց կողմից առաջարկվող տպագրական  ծառայությունների շահավետությանը՝ Դ. Բեգլարյանը հաղորդեց, որ դրա հիմքում ընկած են բարձր որակը, արագությունն ու գնային փոխշահավետ առաջարկը:

Խոսելով տպարանում ներդրված ժամանակակից ու նոր ծառայությունների մատուցման մասին` «Դիզակ պլյուս»-ի տնօրենը նշել է նաև ,որ  այս տարի ճապոնական արտադրության համապատասխան սարքավորումներ ձեռք բերելու միջոցով հնարավորություն է ընձեռվել իրագործելու լայնաֆորմատ գովազդի տպագրություն:

Տեղում մասնագետների վերապատրաստումն իրականացրել են արտասահմանցի մասնագետները։ Այդպիսով, ներկայումս տպարանը կարողանում է պատրաստել քաղաքի տեսանելի վայրերում տեղադրվող  գովազդային լայնաֆորմատ պաստառներ։ Բացի այդ, հուշանվերների, վերնաշապիկների և կահկարասիների  վրա իրականացվում են նաև տպագրություններ։

Տնօրեն Դ. Բեգլարյանի հավաստմամբ` առաջիկա 5 տարիների ընթացքում  տպարանում ներդվելու են  ստվարաթղթե արկղերի արտադրության համար նախատեսված սարքավորումներ, ինչպես նաև` ավտոմատացված  ֆլեքսո տպագրություն։

Ներկայումս տպարանը զինված է հիմնականում գերմանական, ինչպես նաև ճապոնական ժամանակակից սարքավորումներով, որոնք հնարավորություն են ընձեռում բարձրորակ  տպագրական արտադրանք թողարկել:

Դ. Բեգլարյանի հաղորդմամբ` մեծ ձեռբերումներ են արձանագրել գունավոր տպագրության առումով: Նշված ձեռբերումների արդյունքում հաճախ Երևանից էլ են ունենում պատվերներ: Ըստ տնօրենի տեղեկատվության` տպարանը ներկայումս 40-50  աշխատատեղ է ապահովում, իսկ լայնաֆորմատ տպագրության հետ կապված ` ծրագրերի իրագործման արդյունքում լրացուցիչ ևս 8 աշխատատեղ էլ է տեղծվել:



     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search