Artsakhpress

Մշակույթ

Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական ուղին ամփոփվել է անվանի կոմպոզիտորի կենսամատենագիտությունում

Հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի քառասնմյա ստեղծագործական ուղին ամփոփվել է կոմպոզիտորի կենսամատենագրությունում:

Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական ուղին ամփոփվել է անվանի կոմպոզիտորի կենսամատենագիտությունում

Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական ուղին ամփոփվել է անվանի կոմպոզիտորի կենսամատենագիտությունում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒՆԻՍԻ 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գիրքը հրատարակել են ՀՀ մշակույթի նախարարությունը և Հայաստանի ազգային գրադարանը՝ Տիգրան Մանսուրյանի ծննդյան 75-ամյա հոբելյանի առթիվ: Հունիսի 3-ին Մանսուրյան կոմպոզիտորի արվեստը գնահատողները հավաքվեցին Հայաստանի ազգային գրադարանում՝ մասնակցելու կենսամատենագիտության շնորհանդեսին:

Համեստ, պարկեշտ, ազնվագույն… Անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ընկերները վստահ են՝ ածականների այս շարքն ամբողջությամբ չի նկարագրում մեծանուն դասականին:

Մաեստրոն շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր աշխատել են  կենսամատենագրության ստեղծման վրա՝ հատկապես գրքի խմբագրին և իր ընկերոջը՝ Հովհաննես Այվազյանին:

«Մի քանի տարվա աշխատանք է: Փառավոր աշխատանք է, ամբողջական տեսքի բերված, և կարող է ծառայել իր նպատակին: Եթե վաղը մեկն ու մեկը ցանկանա իմ գործունեության այս կամ այն դրվագին փաստերով ծանոթանալ, շատ լավ ուղեցույց կարող է լինել այս գիրքը»,-նշեց Տիգրան Մանսուրյանը:

Անվանի կոմպոզիտորի  խոսքով՝ ինքը աշխատասեր, աշխատող մարդ է:

«Ունեցել եմ լավ շրջաններ, պայթուցիկ, հանդարտ տարիներ, բայց յուրաքանչյուրի մեջ առավելություններ կան: Կյանք է, հետքերը մնում են ու տարբեր լինում: Ամբողջը տարօրինակ ձևով կարծես նախանշված էր, կարծես մի ձեռք ինձ բռնած առաջ է տանում ամբողջ կյանքի ընթացքում: Ամեն ինչի համար շնորհակալ եմ: Հույս ունեմ, որ այնքան կաշխատեմ, որ գրքի մեջ լրացումներ մտցնելու ուժ կգտնեմ»,-ընդգծեց կոմպոզիտորը:

Մանսուրյանի խոսքով՝ երաժշտության բնագավառում քչերն են ունեցել կենսամատենագրություն, և ինքը հպարտ է այս փաստի համար:

ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանն ընդգծեց, որ Մանսուրյանի մասին կարելի է խոսել առավոտից մինչև գիշեր, գիշերվանից՝ լուսաբաց:

«Հայոց լեզվում բառեր կան, որոնք քիչ են օգտագործվում, օրինակ՝ «պարկեշտ», «ազնվագույն» բառերը: Տիգրանին տեսնելիս ասում ենք՝ պարկեշտ, ազնվագույն մարդ է: Նա իր գործով արդարացնում է իր ազգանվան վերջին «յան»-ը: Մի 40 տարի առաջ Մինասի և Մանսուրյանի հետ աշխատում էինք Շեքսպիրի «Համլետ»-ի վրա, ավա՜ղ այդ գործն այդպես էլ անավարտ մնաց Մինասից հետո»,-նշեց Ղազանչյանը:

Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանն ընդգծեց, որ իր համար և՛ հեշտ է, և՛ դժվար խոսել Տիգրան Մանսուրյանի մասին:

«Բավականին երկար ենք ընկերություն անում ՝ 1965 թվականից: Տիգրանից շատ բան ունեմ սովորելու: Նա իր երաժշտության մեջ մնաց այն, ինչ կար, կարողացավ զգալ ժամանակի շունչը: Նա կարողանում է մարդկանց սրտերը գրավել: Յուրաքանչյուրը կարողանում է հասկանալ նրա ասածը»,-նշեց Արամ Սաթյանը:

Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը հույս հայտնեց, որ Մանսուրյանը կշարունակի ստեղծագործել: «Նրա երաժշտությունը պահանջված կլինի նաև 22-րդ և հաջորդող դարերում»,-ընդգծեց գրադարանի տնօրենը:

Ասպարեզ գալով 20-րդ դարի 60-ականներին՝ Տիգրան Մանսուրյանն իր ուրույն տեղը գրավեց հայ երաժշտարվեստի երախտավորների շարքում:  Կենսամատենագրությունն ամփոփում է Մանսուրյանի տպագրված նոտաների, հոդվածների, հարցազրույցների, նրա մասին գրքերի, տպագիր մամուլում և ժողովածուներում հրապարակված նյութերի, ինչպես նաև նրան նվիրված գեղարվեստական գործերի մատենագիտական նկարագրությունները: Շնորհանդեսի ընթացքում հնչեցին նաև գեղարվեստական համարներ: Ինքը՝ մաեստրոն նվագեց «Կտոր մը երկինք»-ից հատված:

Տիգրան Մանսուրյանը ծնվել է 1939 թվականի հունվարի 27-ին, Բեյրութում: Հայրենադարձության ճանապարհները նրան բերել են Հայաստան՝ Արթիկի շրջան, ուր բնակություն է հաստատել իրենց ընտանիքը: Մանսուրյանի կամերային և գործիքային ստեղծագործությունները բազմիցս կատարվել են Հայաստանում, Խորհրդային Միության մշակութային կենտրոններում ու արտասահմանում, բարձր գնահատվել իրենց գեղարվեստական անկրկնելիության, բոլորովին նոր ազգային ոլորտների բացահայտման շնորհիվ: Նորագույն միջոցներին հմտորեն տիրապետող ու դրանք լայնորեն կիրառող Մանսուրյանն առաջինն էր, ով կոմպոզիցիոն ժամանակակից հնարքներ ներմուծեց Հայաստան, ինչպես օրինակ` նեոկլասիցիզմ, դոդեկաֆոնիզմ, վեբեռնիզմ։ Կոմպոզիտորի ստեղծագործությունները մեծ հաջողությամբ են ընդունվում Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, Միլանում, Վիեննայում, Մոսկվայում, Վարշավայում, Նյու-Յորքում, Լոս Անջելեսում, Բեյրութում և համաշխարհային երաժշտական այլ մայրաքաղաքներում։ Մանսուրյանի ստեղծագործությունները հայկական երաժշտարվեստի և ժողովրդական ավանդույթների հետաքրքիր միահյուսություն են՝ արտահայտիչ մեղեդիներով և բարձրաճաշակ հնչերանգներով։ Գրել է նաև երաժշտություն ֆիլմերի համար՝ «Նռան գույնը», «Կտոր մը երկինք», «Մենք ենք, մեր սարերը», «Ճերմակ անուրջներ», «Հին օրերի երգը» և այլն  


     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Տարադրամի փոխարժեքն այսօր

Տարադրամի փոխարժեքն այսօր։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search