Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներառվել է բրիտանական The Guardian–ի` ամառային արկածային հանգստի համար նախատեսված լավագույն երկրների ցանկում։
Ղարաբաղը ներառվել է ամառային արձակուրդների համար լավագույն երկրների ցանկում` ըստ The Guardian-ի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒՆԻՍԻ 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանամերձ գոտու լարված իրավիճակը կարող է որոշակի վտանգ ներկայացնել, սակայն հենց այդ պատճառով ճամփորդությունը դեպի Ղարաբաղ թույլ նյարդեր ունեցողների համար չէ։ Այնուամենայնիվ, տարածաշրջանը զբոսաշրջիկներին է առաջարկում բացառիկ գեղեցկության մեծ թվով տեսարժան վայրեր` լեռներում գտնվող եկեղեցիներ, հնագիտական հուշարձաններ, հին քարանձավային բնակավայրեր։
The Guardian–ի ցանկում ներառվել են նաև Արևելյան Աֆրիկայում գտնվող Ջիբութի պետությունը (անապատ և բայդարկաներ), Բիրման (հեծանվասպորտի սիրահարների համար), Իսպանիան (ռալլի), Իրաքի Քրդստանը (լեռնային ալպինիզմ), Ազորյան կղզիները (կանյոններ), Պիրենեյան թերակղզին (ձիավարություն), Մեծ Բրիտանիան (էքստրեմալ տուրիզմ), Մոզամբիկը (սերֆինգ), Նամիբիան (հեծանվային մրցարշավներ), Ֆիջին (բայդարկաներ), Նիկարագուան (սուրճի պլանտացիաներ)։