Artsakhpress

Քաղաքական

Հայոց ցեղասպանության ճանաչման թեմայի արծարծումը կարող է լսումների հնարավորություն ստեղծել թուրքական խորհրդարանում

Եթե քրդամետ Ժողովրդա–դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները հետևողական լինեն Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, ապա դա կարող է թուրքական խորհրդարանում համապատասխան լսումների հնարավորություն տալ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց Լիբանանի «Ազդակ» հայկական թերթի խմբագիր Շահան Գանտահարյանը` մեկնաբանելով Թուրքիայում անցած ընտրությունների արդյունքները։

Հայոց ցեղասպանության ճանաչման թեմայի արծարծումը կարող է լսումների հնարավորություն ստեղծել թուրքական խորհրդարանում

Հայոց ցեղասպանության ճանաչման թեմայի արծարծումը կարող է լսումների հնարավորություն ստեղծել թուրքական խորհրդարանում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒՆԻՍԻ 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նախնական տվյալներով` քվեաթերթիկների 100 տոկոսի հաշվարկից հետո հաղթել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որը ստացել է ընտրողների քվեների 40,8 տոկոսը և 258 տեղ խորհրդարանում։ Չնայած հաղթանակին` կուսակցությունը կորցրել է խորհրդարանական մեծամասնությունը։ Ձախակողմյան Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը ստացել է քվեների 25 տոկոսը և 132 տեղ խորհրդարանում, ազգայնական Ազգային շարժում կուսակցությունը` 16,4 տոկոս և 80 աթոռ, քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը` 13.1 տոկոս և 80 տեղ։  Ընտրությունների վերջնական արդյունքները կհայտարարվեն հաջորդ շաբաթ բողոքարկումների ուսումնասիրությունից հետո։

«Իսկ եթե նկատի ունենաք նաև Կարո Բալյանին առաջադրած կուսակցությանը` ժողովրդների ժողովրդավարական կուսակցության բարձրացրած Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին, այդ խնդրի արծարծման հետևողականության դեպքում նաև ականատես կլինենք Թուրքիայի խորհրդարանում Ցեղասպանության հարցի առնվազն լսումներին»,– ասաց Գանտահարյանը։

ԺԴԿ միջազգային գործերով նախագահի տեղակալ Նազմի Գյուրը հունիսի սկզբում հայտնել էր, որ խորհրդարանական ընտրություններում հաջողության դեպքում կուսակցությունը կփորձի հասնել Հայաստանի հետ հարաբերությունների շուտափույթ բարելավմանը և Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչմանը Թուրքիայի կողմից։

Միաժամանակ, Գանտահարյանի խոսքով, երեք հայ պատգամավորների հայտնվելը Թուրքիայի խորհրդարանում կտրուկ բեկում չեն առաջացնի հայկական հարցերի ուղղությամբ պաշտոնական Անկարայի կիրառած քաղաքականության վրա։

Նախօրեին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում Թուրքիայի խորհրդարան են անցել երեք հայեր` լրագրող Մարգար Եսայանը (ներկայում իշխող «Արդարություն և զարգացում»կուսակցություն), Գարո Պալյանը (քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցություն) և փաստաբան Սելինա Օզուզունը (Ժողովրդահանրապետական կուսակցություն, ԺԴԿ–ն Թուրքիայի ամենախոշոր ընդդիմադիր քաղաքական ուժն է)։

«Երկարաժամկետ կտրվածքով, սակայն, երեք տարբեր ուղղությունների հիման վրա խորհրդարան մուտ գործած հայերը, յուրաքանչյուրը իր քաղաքական շրջանակում պիտի փորձի ազդեցիկ դառնալ հատկապես Անկարա-Երևան հարաբերությունների նորմալացման աշխատանքներում և այդ առումով ճիգ չխնայի, որ այդ հարաբերությունները լինեն առանց նախապայմանների»,– ասաց Գանտահարյանը։

Ըստ նրա` դա իր հերթին ենթադրել կտա, որ հարաբերությունների նորմալացման և դիվանագիտական կապերի հաստատման համար երկու պետությունների համար անհրաժեշտ է բանակցային նոր փաստաթուղթ մշակել։

Իսկ ներքին առումով, պատգամավորի խոսքով, ազգությամբ հայ պատգամավորները աշխատելու են Թուրքիայում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների լիարժեք հարգումին ձգտել և վերացնել նրանց նկատմամբ գոյություն ունեցող խտրական քաղաքականությունը։

«Կարծում եմ որ սրանք կլինեն հիմնական երկու ուղղությունները, որոնց ընդառաջ կաշխատեն հայ պատգամավորները, անկախ ներթուրքական հարթության վրա յուրաքանչյուրի պատկանած կամ հարած կուսակցության գաղափարախոսական կամ քաղաքական տարբերություններից և հակասություններից»,– ասաց Գանտահարյանը։

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին: 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search