Artsakhpress

Մշակույթ

Թթի առաջին փառատոնը անակնկալներ է խոստանում Արցախ այցելողներին

Արցախում առաջին անգամ կազմակերպվող Թթի փառատոնը նոր լույսի ներքո կներկայացնի տարածաշրջանում թթի մշակման, դրանից օղի թորելու և մետաքսագործության ավանդույթները։

Թթի առաջին փառատոնը անակնկալներ է խոստանում Արցախ այցելողներին

Թթի առաջին փառատոնը անակնկալներ է խոստանում Արցախ այցելողներին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒՆԻՍԻ 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամարաս վանքի հարակից տարածքում կազմակերպվող փառատոնի ընթացքում առանձին տաղավարներում ներկայացվելու են թթից ստացված բարիքները` օղին, դոշաբը, չամիչը, մուրաբան, բացի դրանից, ցուցադրվելու են արցախյան թթի օղու և դոշաբի պատրաստման ավանդական եղանակները, թթի օղու թորման մշակույթը։

«Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը պատմեց, որ փառատոնի անցկացման համար ընտրվել է այնպիսի վայր, որտեղ թութն ավենալավն է աճում, իսկ տարածքը հետաքրքիր է պատմամաշակութային առումով։ «Ամարասի վանքի շրջակայքում կան թթի այգիներ, որտեղ նախկինում աճեցվել են բոժոժներ, որոնք էլ ծառայել են մետաքսի ստացման համար։ Այս փառատոնի ընթացքում ընդգծվելու է նաև այդ փաստը, որ Մետաքսի մեծ ճանապարհն անցել է այստեղով»,- ասաց Մանուկյանը։

Անդրադառնալով փառատոնի հետ կապված մյուս կարևոր հարցին՝ զբոսաշրջության խթանմանը, Նունե Մանուկյանը նշեց, որ առաջիկա մի քանի տարիներին ակնկալվում է ներքին զբոսաշրջիկների աճ, իսկ հետագայում, երբ փառատոնը կհանրահռչակվի, այն կարող է հետաքրքիր լինել նաև արտասահմանցիների համար։ «Մասնակիցների հոսքն ապահովելու համա մշակվել են փաթեթներ, որոնք բաժանվել են տուրօպերատորներին։ Դրանք առաջարկում են մեկ և երկու գիշերակացով արշավներ և մասնակցություն Թթի փառատոնին»,- հայտնեց նա։

«Արենի փառատոն» հիմնադրամի տնօրենը ներկայացրեց նաև փառատոնի անցկացման մանրամասները՝ նշելով, որ փառատոնի տարածքում կազմակերպվելու է արվեստի և ձեռքի աշխատանքի տաղավար, որտեղ հյուրերը հնարավորություն կունենան ոչ միայն տեսնելու վարպետորեն պատրաստված կտավներ, կավե ամանեղեն, հուշանվերներ, այլև ցանկության դեպքում կարող են գնել դրանք։ «Փառատոնի տարածքում կազմակերպվելու է նաև մետաքսի ցուցադրություն` ներկայացնելով թթենու տերևից մետաքս ստանալու ընթացքը և մետաքսի արտադրության հետ կապված հետաքրքիր ցուցանմուշներ։Կազմակերպվելու են ավանդական խաղեր, թթենիների թափ տալու մրցույթներ, հյուրասիրություն և բազմաթիվ այլ ժամանցային միջոցառումներ»,- հավելեց Մանուկյանը։

Թթի  առաջին փառատոնն անցկացվելու է հունիսի 27-ին, Ամարաս վանքի հարակից տարածքում։ Փառատոնի կազմակերպման առաջնահերթ նպատակներից են` տարածաշրջանոմ զբոսաշրջության զարգացման խթանումը, տեղական արտադրության զարգացումը, արցախյան խոհանոցի հանրահռչակումը, ինչպես նաև համայնքների մշակութային կյանքի աշխուժացումը: Փառատոնի կազմակերպիչներն են ԼՂՀ ԿԱ Զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչությունը և «Արենի փառատոն» հիմնադրամը:

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search