Բաքվում ավարտվեց Եվրոպական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 66 կգ քաշային կարգի պայքարը:
Միհրան Հարությունյանն արծաթե մեդալ նվաճեց
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒՆԻՍԻ 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: armsport.am-ի փոխանցմամբ՝ եզրափակչում Միհրան Հարությունյանը 0:2 հաշվով պարտվեց Արտեմ Սուրկովին (Ռուսաստան)՝ դառնալով արծաթե մեդալակիր:
Հայաստանն առաջին մեդալը գրանցեց Եվրոպական 1-ին խաղերում:
Հիշեցնենք, որ եզրափակչի ճանապարհին Միհրանը ուժեղ էր գտնվել Սանչես Նավարոյից (Իսպանիա), Կոնստանտին Ստասից (Բուլղարիա), Ալեքսանդր Մաքսիմովիչից (Սերբիա) և Հասան Ալիևից (Ադրբեջան):