Հայաստանի Մշակույթի նախարարության աջակցությամբ հուլիսի վերջին Երեւան կժամանի Ս.Փարաջանովի անվան մոսկովյան թատրոնը (հիմնադրված 1994 թվականին):
Փարաջանովի անվան մոսկովյան թատրոնը հանդես կգա Երեւանում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒՆԻՍԻ 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ռուսաստանի հայերի «Երկրամաս» պարբերականի փոխանցմամբ, թատերախաղերը նվիրված են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Հանդիսատեսի դատին կհանձնվի «Արմենիադա» ներկայացումը՝ հետաքրքիր բեմական լուծմամբ: Սյուժեի հիմքում երկու գլխավոր կերպարների՝ Ժամանակի եւ հայերի Հոգու երեւակայական հանդիպումն է:
Նախագծի հեղինակն ու բեմադրող ռեժիսորը Վլադիմիր Գաբբեն է, երաժշտական ղեկավարն ու կոմպոզիտորը Մադաթ Ավանեսովը: Ներկայացման պրեմիերան կայացել է ապրիլի 13-ին, Մոսկվայի երաժշտության միջազգային տանը:
Երեւանում ներկայացումները նախանշված են հուլիսի 29-ին, 30-ին եւ 31-ին, Երեւանի Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում: