Ներկայում Թուրքիայի տարածքում գտնվող Հայաստանի նախկին մայրաքաղաքներից Կարսի ազգայնամոլ քաղաքապետ Մուրթազա Քարաչանթան չի կարողացել զսպել իր ատելությունը հայերի նկատմամբ եւ հայտարարություն է տարածել Անիի ավերակներում Տիգրան Համասյանի համերգի հետ կապված:
Մուրթազա Քարաչանթանին կատաղեցրել է հայ երաժշտի համերգը Անի ավերակներում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒՆԻՍԻ 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Թուրքական Haber46 կայքը ներկայացրել է Կարսի քաղաքապետ, Ազգայնական շարժում կուսակցության անդամ Մուրթազա Քարաչանթայի հայտարարությունը Անիի ավերակներում հայ դաշնակահար Տիգրան Համասյանի եւ Երեւանի պետական կամերային նվագախմբի տված համերգի հետ կապված՝ շեշտելով, թե այդ համերգը վառել է իր ներսը մի քանի անգամ ու մի քանի տեղից:
Քաղաքապետը պնդել է, թե ինքը ստիպված է այս անգամ ըմբոստանալ հայերի համերգի դեմ՝ հայտնելով իր անհանդուրժողականությունը հայերի նկատմամբ, ինչպես նաեւ հետաքրքրվել, թե ինչու էր հայ երաժիշտը Անիում դաշնամուր նվագելու ժամանակ հագնվելու հոգեւորականի նման: Հենց այս հանգամանքն էլ ազգայնամոլ թուրք քաղաքապետին խիստ էր կատաղեցրել: