Վարշավայում հուլիսի 10-ից կմեկնարկի չորսօրյա միջոցառում նվիրված հայտնի ռեժիսոր Սերգեյ Փարաջանովին:
Վարշավայում կմեկնարկի չորսօրյա միջոցառում նվիրված Սերգեյ Փարաջանովին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒԼԻՍԻ 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Radiopolsha»-ի փոխանցմամբ՝ միջոցառումը, որ կկրի «Սերգեյ Փարաջանովի օրերը Լեհաստանում» խորագիրը կներառի ֆիլմերի ցուցադրություններ, քննարկումներ, հատուկ երեկոներ եւ ցուցահանդեսների անցկացում:
Հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու Փարաջանովի երկու ամենահայտնի ֆիլմերը` «Մոռացված նախնիների ստվերները» եւ «Նռան գույնը»: Կցուցադրվի նաեւ Ռոման Սիրմանի «Վտանգավոր անկախ մարդը» ֆիլմը` նվիրված մեծ ռեժիսորին: Միջոցառման ընթացքում տեղի կունենա նաեւ հանդիպում Լորա Գուերայի հետ, ով Փարաջանովի մտերիմ ընկերներից է: