Artsakhpress

Տնտեսական

Ինչքա՞ն գումար է Միացյալ Նահանգները հատկացրել Արցախին. վիճակագրություն

Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հատկացումների հանձնաժողովը` հետևելով սենատոր Մարկ Քըրքի առաջարկին, վերահաստատել է իր շարունակական օժանդակությունը ԱՄՆ-ի կողմից Լեռնային Ղարաբաղին ուղղակի օգնության տրամադրմանը, ինչը նշանակում է, որ Սենատը կոչ է անում գործադիր իշխանությանը ֆինանսական օգնություն տրամադրել Արցախին 2016 թվականին:

Ինչքա՞ն գումար է Միացյալ Նահանգները հատկացրել Արցախին. վիճակագրություն

Ինչքա՞ն գումար է Միացյալ Նահանգները հատկացրել Արցախին. վիճակագրություն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒԼԻՍԻ 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես Արտակ Բեգլարյանը գրում է իր բլոգում, ԱՄՆ-ն  մարդասիրական օգնություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը` սկսած 1998 թվականից:

Կոնգրեսի որոշման մեջ ասվում է, որ հանձնախումբը աջակցում է հակամարտության խաղաղ կարգավորման միջոցների կիրառումը:

Կոնգրեսը պարտադրել  է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը (ԱՄՆ ՄԶԳ)  իրականացնել   մարդասիրական     օգնություն: Որոշ հասարակական կազմակերպություններ, ինչպիսիք են`   «Բժիշկներ առանց սահմանների», «Ամերիկյան Կարմիր խաչ»,   «Հելո  Թրաստ» և  այլն,   օգտագործել են այդ միջոցներ Արցախում մարդասիրական օգնության ծրագրեր իրականացնելու  համար:

Ի դեպ, բացի Հայաստանից, ԱՄՆ-ն միակ երկիրն է, որն  ուղղակի օգնություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղին:

Ի սկզբանե միջոցներ էր հատկացվում նաև Աբխազիային, սակայն   2009 թվականին   Աբխազիայի անունը  հանվել է ԱՄՆ-ի կողմից օգնություն ստացողների ցանկից, ինչը, ենթադրաբար, պայմանավորված է 2008 թվականի  ռուս-վրացական պատերազմով: Այսպիսով, այս փաստը նույնպես վկայում է այն պնդման մասին, որ ի  սկզբանե   Կովկասի հակամարտությունների առումով, ԱՄՆ-ի կողմից տրամադրվող օգնությունը   նախատեսված է եղել  հիմնականում Լեռնային Ղարաբաղի համար:

Ստորև ներկայացնում ենք ԱՄՆ-ի ֆինանսական օգնությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը 1998- 2015 թվականներին՝ նշելով նաև, թե որքան է առաջարկել Կոնգրեսը և ինչքան է կազմել ԱՄՆ կառավարության կողմից ԼՂՀ-ին փաստացի տրամադրված գումարը:

Տարի        Կոնգրեսի կողմից        փաստացի                   նպատակ

1998թ.           $12,500,000          $5,500,000                ------     

1999թ.           $7,500,000            $3,500,000       Վերակառուցման եւ խաղաղ կարգավորման համար

2000թ.                  -                   $2,000,000        Վերակառուցման եւ խաղաղ կարգավորման. համար

2001թ.                  -                   $4,000,000        Վերակառուցման եւ խաղաղ կարգավորման. համար

2002թ.                -                   $2,000,000         Վերակառուցման եւ խաղաղ  կարգավորման. համար

2003թ.           $5,000,000          $2,000,000          ընթացիկ մարդասիրական կարիքներ

2004թ.           $5,000,000          $2,000,000          Մարդասիրական  օգնություն

2005թ.          $3,000,000          $2,500,000          Մարդասիրական օգնություն

2006թ.           $3,000,000          $3,000,000          Մարդասիրական օգնություն

2007թ.           $3,000,000          $2,000,000          Վստահության միջոցներ

2008թ.           $6,000,000          $2,000,000          Մարդասիրական օգնություն

2009թ.          $8,000,000          $2,000,000          Մարդասիրական օգնություն

2010թ.           $8,000,000          $2,000,000          Մարդասիրական օգնություն

2011թ.                     -                $2,000,000                          -

2012թ.                     -                $2,000,000                          -

2013թ.                     -                $2,000,000                          -

2014թ.                    -                $2,000,000                          -

2015թ.                    -               $2,000,000                          -

Ընդամենը՝                                $44,500,000      

 

1998-2010 թվականների  տվյալները վերցրված են  Հայ դատի հանձնախմբի   «Լեռնային Ղարաբաղի ամերիկյան օգնության օրենսդիր պատմություն»  փաստաթղթից, իսկ 2011-2015 թվականների տվյալները` լրատվամիջոցներից եւ անանուն հարցազրույցներից:

 


     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Տարադրամի փոխարժեքն այսօր

Տարադրամի փոխարժեքն այսօր։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search