S’art ասոցիացիայի նախաձեռնությամբ Մարսելում կկայանա գիտաժողով՝ նվիրված Կոմիտասին:
Մարսելում Կոմիտասին նվիրված գիտաժողով կկայանա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒԼԻՍԻ 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Nouvelles d'Armenie-ի փոխանցմամբ՝ «Հայր Կոմիտասի կյանքն ու ստեղծագործական ուղին» խորագրով գիտաժողովը կկայանա հուլիսի 16-ին, որի ընթացքում կներկայացվի Կոմիտասի գործունեությունը, նրա կյանքը, Հայոց ցեղասպանության դրվագներն ու Ֆրանսիայում անցկացրած օրերը:
Գիտաժողովին կհաջորդի համերգ, որի ժամանակ կհնչեն արդեն Կոմիտասի ստեղծագործությունները: