Առողջապահության ոլորտում համագործակցության ընդլայնումը մեծ հետաքրքրություն է ներկայացնում Իրանի համար:
Հայաստանը և Իրանը մտադիր են ընդլայնել համագործակցությունը առողջապահության ոլորտում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒԼԻՍԻ 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ հանդիպմանը նման դիրքորոշում է հայտնել ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին: Հանդիպման նպատակն է եղել քննարկել համագործակցության ուղղությունները:
Դեսպանը նշել է, որ սեպտեմբերին ակնկալվում է իրանական պատվիրակության այց Հայաստան: Արմեն Մուրադյանը բարձր է գնահատել 2014թ. դեկտեմբերին Թեհրանում կայացած հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստին ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանի մասնակցությունը, որի ընթացքում կողմերը պայմանավորվածություն էին ձեռք բերել ստորագրելու նոր փոխըմբռնման հուշագիր:
ՀՀ առողջապահության նախարարության և ԻԻՀ առողջապահության և բժշկական կրթության նախարարությունների միջև` մի քանի հուշագիր և համաձայնագիր արդեն իսկ ստորագրվել է:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել նպաստելու համակարգի զարգացմանը: