ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը խաղաղ բնակչության ուղղությամբ ականանետ կիրառելու մեջ մեղադրել է և ադրբեջանական, և հայկական կողմին:
Երկու կողմն էլ վերջերս ականանետներ է օգտագործել. Ուորլիք
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թվիթերյան իր միկրոբլոգում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը գրել է,-‹‹Կա հավաստի տեղեկություն, որ երկու կողմն էլ վերջերս օգտագործել է ականանետներ, ինչը քաղաքացիական անձանց շրջանում կորուստների է հանգեցրել: Էսկալացիան հարցի լուծում չէ››: