Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի արևելքում գտնվող Թունջելի (Դերսիմ) նահանգում երեկ երեկոյան սկսվել է լայնամասշտաբ ռազմական գործողություն՝ տարածաշրջանը «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալներից մաքրելու համար։
Թուրքիան մարտական ինքնաթիռներով ու ուղղաթիռներով ավիահարվածներ է հասցրել Թունջելիում PKK-ի դիրքերին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այսօր այդ գործողությունն ընդլայնվել է, դրանում ներգրավվել են մարտական ինքնաթիռներ։ Թուրքական կողմի տվյալներով՝ նահանգի Օվաջըք շրջանի անտառապատ գոտում թաքնվել է 50 PKK-ականներին։
Այդ հատված են ուղարկվել անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), որոնց տվյալների ստացումից հետո օդ են բարձրացվել մարտական ինքնաթիռներ՝ սկսելով ռմբահարումները PKK-ականների ենթադրյալ գտնվելու գոտում։
Մարտական ինքնաթիռների ռմբակոծություններից հետո Թունջելիի ժանդարմերիայի հրամանատարությունը «Սիկորսկի» տիպի ուղղաթիռներով տվյալ տարածքում իջեցրել է հատուկջոկատայինների թիմ։ Ռազմական գործողությանն իրենց կրակով աջակցում են նաև «Կոբրա» տիպի հարվածային ուղղաթիռները։ Ռազմական գործողությունում ներգրավված են նաև զրահապատ մեքենաներ։