ՈՒրբաթ 20.01.2017   17:01
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ   0° С
ՀԱՅ   |   РУС   |   ENG

24 սեպտեմբերի  17:20

Թուրքական լիրան նոր հակառեկորդ է գրանցել

Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ թուրքական լիրայի փոխարժեքը նոր հակառեկորդ է սահմանել. մեկ դոլարն այժմ համարժեք է 3.072 լիրայի, ինչը ռեկորդային ցուցանիշ է։

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Ընդգծվում է, որ դրա պատճառը Թուրքիայում տոնական վիճակն է, այնտեղ նշում են Ղուրբան Բայրամը (Զոհաբերության տոնը)։

Մասնագետներն ընդգծել են, որ տոնական օրերին միջազգային շուկաներում նվազել են թուրքական լիրայով գործողությունները (գործարքները), ինչի համար էլ դոլարի փոխարժեքը լինում է ավելի բարձր։

Ուստի ակնկալվում է, որ արձակուրդի ավարտից հետո մեկ դոլարը համարժեք կլինի 3.00-3.03 լիրայի։ Թուրքական լիրայի նախկին հակառեկորդը պահպանվեց ընդամենը 10 օր։ 2015 թվականին մեկ դոլարի փոխարժեքը համարժեք է եղել 3.071 լիրայի, ինչը ռեկորդային ցուցանիշ էր։

Artsakhpress.am



Լրահոս

Բոլոր նորությունները »

Ֆեյսբուք

Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Արխիվ
Հարցում
Քվեարկել են (235)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © Artsakhpress.am 2017
Մեջբերումներ անելիս հղումը «artsakhpress.am»-ին պարտադիր է:

Մեր հասցեն՝ Արցախի Հանրապետություն, Ստեփանակերտ, Մեսրոպ Մաշտոց փողոցի 5
Հեռ՝ (+374) 960406
էլ.փոստ՝ info@artsakhpress.am