Artsakhpress

Հասարակական

Արցախյան գինու երկրորդ փառատոնին նոր գինեգործներ են մասնակցել (լուսանկարներ)

ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության նախաձեռնությամբ այսօր Հադրութի շրջանի Տող գյուղում կայացել է արցախյան գինու երկրորդ փառատոնը։

Արցախյան գինու երկրորդ փառատոնին նոր գինեգործներ են մասնակցել (լուսանկարներ)

Արցախյան գինու երկրորդ փառատոնին  նոր   գինեգործներ  են  մասնակցել (լուսանկարներ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնին մասնակցող արցախյան գինու և ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող Արցախի 5 շրջանների, ինչպես նաև Ստեփանակերտի ձեռնարկություններին ու անհատ գինեգործներին ցուցահանդես-տոնավաճառում հնարավորւթյուն էր ընձեռվել գինեգործներին ներկայացնելու և վաճառելու իրենց արտադրանքը:



Փառատոնի ծրագրի շրջանակներում ցուցադրվել են նաև հայկական գինեգործության հնագույն ծիսակատարություն, արցախյան ավանդական ուտեստների հյուրասիրություն, արվեստի գործերի ցուցահանդես-վաճառք, Տողի Մելիքական ապարանքի հնագիտական գտածոների թանգարանային ցուցադրություն։


Բացման հանդիսավոր արարողությունը ազդարարվեց Հադրութ քաղաքի եկեղեցու քահանա Տեր Մատթեոս Դրավունցի ձեռամբ կատարված խաղողօրհնեքի արարողությամբ, և սկսվեց տաշտում խաղողի ճզմման ծիսակատարություն ու նախորդ տարվա արարողությունից ստացված գինու շշալցում:


Ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառքում ներկայացվել են արցախյան վարպետների կողմից պատրաստված հուշանվերներ, արցախյան գորգեր և զարդեր, կավե ամանեղեն:


Բացի գինու տոնավաճառից, Տող գյուղի և մոտակա համայնքների ներգրավմամբ կազմակերպվել է նաև արցախյան բարիքների տոնավաճառ, ուր ներկայացվել են գյուղի բերքն ու բարիքը:


«Միջոցառումը նպատակ էր հետապնդում մեկ անգամ ևս հանրահռչակել Տողի մելիքական ապարանքը՝ որպես Արցախում պետական իշխանության շարունակականության խորհրդանիշ. այն ապահովում է նաև զբոսաշրջության հարավային երթուղու զարգացումը։ Տողը զբոսաշրջության հարավային երթուղու առանցքային բնակավայրերից մեկն է, և պետք է տարբեր միջոցներով զբոսաշրջիկներ ներգրավել դեպի այստեղ։ Բացի այդ, նպատակ ունենք նաև Արցախում խթանել գինեգործության զարգացումը»,-ասել է զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը  և   հավելել, որ   ի  տարբերություն  նախորդ     գինու   փառատոնի,     այս  տարի   մասնակցում  են  մեծ  թվով  նոր  գինեգործներ:


Միջոցառումն ընթանում էր հանրապետության ճանաչված մշակութային համույթների ելույթներով, ազգագրական պարերով ու խաղերով, խաղարկությամբ և աճուրդով:



Համերգին մասնակցել են «Մենք ենք, մեր սարերը» և Կովսականի ազգագրական պարերի համույթները, Տողի արվեստի դպրոցի աշակերտները: Ելույթ է ունեցել նաև «Հայաստանի ձայնը» հեռուստանախագծի մասնակից Լիլիթ Ավանեսյանը:



Փառատոնի մշակութային ծրագրին մասնակցած դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանն իր գոհունակությունն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին, որոնք իրեն հնարավորություն են տվել ևս մեկ անգամ վայելելու Արցախ աշխարհն ու արցացախցիներին:


«Ես շատ ուրախ եմ, որ Արցախում նման ավանդական միջոցառումներ են կազմակերպվում.ամեն անգամ այստեղ գալով ես հպարտություն եմ ապրում»,-անկեղծացել է Հ. Թոխատյանը:

 

Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, ԼՂՀ էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանն՝ պաշտոնատար այլ անձանց հետ, գիմեգործներ ԼՂՀ-ից և ՀՀ-ից, հյուրեր, զբոսաշրջիկներ:


Արցախյան գինու փառատոնն ամենամյա տոնախմբություն է, որը կազմակերպվում է հոկտեմբերի երրորդ շաբաթ օրը: Այն նպատակ ունի զարգացնելու համայնքների սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքը: Նախորդ տարի փառատոնին մասնակցել   են 24 գինեգործներ և ավելի քան 1500 հյուրեր՝ ՀՀ-ից և արտերկրից: Ի դեպ, այս տարվա մասնակիցների թիվը զգալիորեն աճել է:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search