Նախօրեին Ստեփանակերտի «Թումո» ստեղծարար տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում կայացել է իտալացի հանրահայտ պատերազմական լուսանկարիչ Պիեր Պաոլո Չիտոյի «Պատերազմից՝ խաղաղություն» թեմայով դասախոսությունը:
Իտալացի հանրահայտ լուսանկարիչը Ստեփանակերտում հանդես է եկել դասախոսությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ դասախոսությանը բացման խոսքով հանդես է եկել Ստեփանակերտի «Թումո» կենտրոնի հաղորդակցության բաժնի ղեկավար Զառա Բուդաղյանը, ով հակիրճ ներկայացրել է լուսանկարչի գործունեության մասին:
«Լուսանկարիչը, որպես կամավոր է ժամանել Արցախ, նպատակ ունենալով իր փորձն ու գիտելիքները փոխանցել արցախցիներին և ցույց տալ թե ինչպես ստեղծել լուսանկարչական պատմություն»,-ասել է Զ. Բուդաղյանը և հավելել, որ Պիեր Պաոլո Չիտոն երեք շաբաթով է Արցախում:
Զ. Բուդաղյանի խոսքով՝ լուսանկարիչը երկրորդ անգամ է Արցախում, սակայն առաջին անգամ է դասախոսությամբ հանդես գալիս Թումոյում:
Պիեր Պաոլո Չիտոն դասախոսության ժամանակ ներկայացրել է իր աշխատանքային փորձը, յուրահատկությունները և լուսանկարները, որոնք արված են տարբեր պատերազմների ժամանակ:
«Առաջին անգամ է Թումոյում հյուր-մասնագետի կողմից կազմակերպվում դասախոսություն: Առաջիկայում սպասում ենք աշխարհի լավագույն մասնագետներին հյուրընկալել «Թումո» ստեղծարար տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում, ովքեր իրենց փորձն ու գիտելիքները կփոխանցեն Արցախի հասարակությանը»,-նշել է Զ. Բուդաղյանը:
Դասախոսության վերջում տեղի է ունեցել հարց ու պատասխան: