Նոյեմբերի 24-ին ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանն աշխատանքային այցով եղել է Մարտունու շրջանում:
Մարտունու շրջանում նոր արտեզյան ջրհորներ են կառուցվում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԼՂՀ գյուղատնտեսության մամլո ծառայության փոխանցմամբ՝ գյուղնախարարը նախ այցելել է Վազգենաշենի, Նոր շենի և Բերդաշենի համայնքային տարածքներ, ծանոթացել կառուցվող ու վերանորոգվող արտեզյան ջրհորների աշխատանքների ընթացքին, ապա՝ հանդիպել ենթաշրջանի հողօգտագործողների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են աշնանացանի՝ մասնավորապես մկնանման կրծողների և այլ վնասատուների դեմ արդյունավետ պայքարի կազմակերպման, նոր մշակաբույսերի կիրառման, սև ցելի ու ոռոգման համակարգի արդիականացման հետ կապված հարցեր: Գյուղնախարարը ներկաներին տեղեկացրել է, որ նոր մշակաբույսեր կիրառող տնտեսավարողները պետության կողմից լրացուցիչ օժանդակություն կստանան: