Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Նոր տարվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին։
Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Սերժ Սարգսյանին Նոր տարվա կապակցությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 30, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՌԴ նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ մասնավորապես՝ ասված է. «Անցնող տարին նշանավորվել է նշանակալի ձեռքբերումներով հայ-ռուսական հարաբերությունների տարբեր ուղղություններում։ Միջազգային հարթությունում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների և գործընկերական համագործակցության ամրապնդման նոր հնարավորություններ են բացվել Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միություն անդամակցությամբ»։
Ռուսաստանի առաջնորդը վստահություն է հայտնել, որ երկկողմ համագործակցության կենսական խնդիրների լուծման, փոխշահավետ ինտեգրման խորացման շուրջ համատեղ աշխատանքը հաջողությամբ կշարունակվի, ինչը «բխում է երկու երկրների եղբայրական ժողովուրդների առանցքային հետաքրքրություններից, ընթանում է եվրասիական տարածության խաղաղության, կայունության և անվտանգության ապահովման հունով»։