Հայ առաքելական եկեղեցին հունվարի 6-ին, նշում է Հիսուս Քրիստոսի Աստվածհայտնության եւ Սուրբ ծննդյան տոնը:
Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծնունդը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայկական եկեղեցին միակն է, որ Քրիստոսի ծնունդը նշում է հունվարի 6-ին:
Հունվարի 5-ին բոլոր եկեղեցիներում տոնական պատարագ (Ճրագալույց) է մատուցվել` ի նշան Սուրբ ծննդյան հայտնության: Մարդիկ եկեղեցիներից վառված մոմեր են տանում եւ նշում են Սուրբ Ծնունդը: Հունվարի 6-ի առավոտյան հայկական եկեղեցիներում Սուրբ պատարագ է մատուցվում, ապա Ջրօրհնեք է կատարվում:
Հայ առաքելական եկեղեցու օրացույցով Սուրբ Ծննդին նախորդում է մեկշաբաթյա պասը` դեկտեմբերի 30-ից հունվարի 5-ը: