Artsakhpress

Տնտեսական

Գերմանացի մասնագետ է հրավիրվել ԼՂՀ գյուղնախարարություն

Այսօր ԼՂՀ գյուղատնտեսության նախարարությունում կայացել է սեմինար, որի ընթացքում նախարարության հրավերով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից ժամանած գյուղատնտես խոզաբույծը նշել է խոզաբուծության ճյուղի արդյունավետությունը՝ ներկայացնելով օրգանական խոզաբուծությամբ զբաղվելու իր փորձը:

Գերմանացի մասնագետ է հրավիրվել ԼՂՀ գյուղնախարարություն

Գերմանացի մասնագետ է հրավիրվել ԼՂՀ գյուղնախարարություն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 26, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԼՂՀ գյուղնախարար Արամ Մխոյանը կարևորել է նման հանդիպումների նշանակությունը՝ կապված այս տարվանից հանրապետությունում խոզաբուծության զարգացման ծրագրի ներդրման հետ և հորդորել ներկաներին՝ իրենց գործունեության մեջ առաջնորդվել ժամանակակից արդյունավետ տեխնոլոգիաների ու մոտեցումների կիրառմամբ, քանի որ դրանք տնտեսապես ավելի ձեռնտու են:

Սեմինարը     կազմակերպվել  էր  խոզաբուծության    զարգացման ծրագրի հայցորդ տնտեսվարողների համար:

Գերմանացի մասնագետը նշել է, որ օրգանական խոզաբուծությունը նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ ուղեկցվող համալիր ծրագիր է, որը հիմնված է մի քանի ճյուղերից բաղկացած ինքնաբավ տնտեսության վրա:  Ըստ Բեռնդ Շուլցի  օրգանական խոզաբուծությունը, որը ոչ ավանդական եղանակով   է    տնտեսվարվում, 20-30 տոկոսով կրճատում է պահանջվող ներդրումները:
«Արցախպրես»-ի հետ զրույցում գերմանացի խոզաբույծը նշել է, որ Արցախում խոզաբուծությամբ զբաղվելու համար բնակլիմայական պայմաններն առավել բարենպաստ են, քան Գերմանիայում, որտեղ, խիստ ձմեռային ցրտերի պատճառով, բազմաթիվ խնդիրներ են առաջանում: «Արցախի տեղական առանձնահատկություններին համապատասխան՝ օրգանական խոզաբուծության զարգացման ծրագիր է մշակվել: Մինչ այդ, պատրաստ եմ Գերմանիայում հյուրընկալել արցախցի երիտասարդների, ովքեր, խոզաբուծության զարգացման նոր տեխնոլոգիաների ուղղությամբ կցանկանան փորձառություն ձեռք բերել»,-ասել է Շուլցը:

Գյուղնախարար Արամ Մխոյանի հաղորդմամբ՝ Գերմանիա մեկնելու և Բ. Շուլցի փորձն ուսումնասիրելու նպատակով արդեն մի քանի հայտեր կան: Առաջիկայում ևս ցանկացողներին նման հնարավորություն ընձեռելու ուղղությամբ աշխատանքներ կտարվեն: Սեմինարին ներկա էին գյուղատնտեսության նախարարության պատասխանատու պաշտոնյաներ, խոզաբուծության զարգացման ծրագրի հայցորդ-տնտեսվարողներ և այլք:
 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search