Գերմանիայում գրանցվել է Զիկա վիրուսով վարակվելու 2 դեպք։
Զիկա վիրուսն արդեն «ներխուժել» է եվրոպական 7 երկիր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 28, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նշենք, որ վիրուսը տարածվում է Հարավային և Կենտրոնական Ամերիկայում և վտանգավոր է առաջին հերթին հղի կանանց համար։
Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտի տվյալների համաձայն` Գերմանիայում վիրուսը հայտնաբերվել է դեկտեմբերին Հաիթիից վերադարձած զբոսաշրջիկների մոտ, գրում է Deutsche Welle-ն։
Ընդհանուր առմամբ, վիրուսն արդեն հայտնաբերվել է եվրոպական 7 երկրներում: Բացի Գերմանիայից՝ նաև Շվեյցարիայում, Դանիայում, Մեծ Բրիտանիայում, Պորտուգալիայում, Նիդեռլանդներում, Շվեդիայում։ Բոլոր դեպքերում հիվանդները վարակվել են Լատինական Ամերիկա ուղևորությունների ժամանակ։
Միջատների միջոցով տարածվող վիրուսով վարակման ամենաշատ դեպքերը գրանցվել են Բրազիլիայում՝ ավելի քան 4.000 դեպք։ Կոլումբիայում հաղորդվում է մոտ 16.500 դեպքի մասին:
Նիկարագուայի կառավարությունը հայտնել է Զիկա վիրուսով վարակվելու առաջին 2 դեպքի մասին: Կենտրոնամերիկյան հանրապետությունը դարձել է 22-րդ երկիրը, ուր ներխուժել է վիրուսը:
Կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ռոսարիո Մուրիլյոյի խոսքով` հիվանդները մայրաքաղաքի 2 բնակչուհիներ են` 23 և 41 տարեկան։