Artsakhpress

Սփյուռք

Լիբանանի հայկական համայնքն այս տարի բավական հագեցած օրակարգ է ունենալու

Լիբանանի հայկական համայնքը 2016 թվականին բավական հագեցած օրակարգ է ունենալու:

Լիբանանի հայկական համայնքն այս տարի բավական հագեցած օրակարգ է ունենալու

Լիբանանի հայկական համայնքն այս տարի բավական հագեցած օրակարգ է ունենալու

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց  Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:

«Նախ աշխատանք կա իրականացնելու քաղաքական դաշտում: Ինչպես գիտենք, նախագահի պաշտոնը թափուր է և անհրաժեշտ է որևէ թեկնածուի շուրջ համաձայնության գալ: Պետք է բոլոր լիբանանյան համայնքները, քաղաքական ուժեը համաձայնության գան թեկնածուի հարցի շուրջ, որից հետո խորհրդարանն ընտրի հանրապետության նախագահին: Ժամկետը վաղուց անցել է, և խորհրդարանին չի հաջողվել նախագահ ընտրել: Հայ համայնքը, Լիբանանի քաղաքական և հասարակական դաշտում որպես կարևորագույն 7 համայքներից մեկը, կարող է կամրջի դեր ստանձնել բոլոր կողմերի միջև»,-ասաց Շահան Գանտահարյանը:

2016-ին աշխատանքներ կտարվեն ներհամայնքային հարցերի հետ կապված: Շահան Գանտահարյանը նկատեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման հետ կապված համայնքի ներսում յուրատեսակ միասնականություն ձևավորվեց: Գործում ներգրավվել էին կուսակցությունները, կրոնական համայնքները, միությունները: Արդյունքում 2015 թվականին 500-ից ավելի միջոցառումներ կազմակերպվեցին:

«Սա միասնական գործելաձևի հաջողակ օրինակ է, և միասնական, համակարգված աշխատելու այդ կապիտալն ինչ-որ կերպ, ինչ-որ ձևով պետք է շարունակել օգտագործել: Կարծում եմ` միայն ցեղասպանության թեման չէ, որ պիտի միավորի: Մենք առաջնահերթ այլ խնդիրներ ունենք` կապված Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության, սիրիահայերի օժանդակության հետ»,-նշեց  «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիրը: Անդրադառնալով սիրիահայերի աջակցությանը` Շահան Գանտահարյանը նկատեց, որ Լիբանանը սիրիահայ փախստականների առաջին ալիքն ընդունող երկիրն է: Որոշները Լիբանանից գնում են Երևան կամ այլ քաղաքներ, բայց մի մասը մնում է, և այնտեղ որոշակի օժանդակություն պետք է ցուցաբերվի կրթության, առողջապահության ոլորտում: Շահան Գանտահարյանը նաև նշեց, որ շարունակելու են տարբեր առիթներով բարձրաձայնել սիրիահայերի հարցը, ինչպես նաև, կապի մեջ լինելով սիրիահայ գործընկերների հետ, իրավիճակի վերաբերյալ արագ, օբյեկտիվ լրահոս ապահովել:

Ընթացիկ տարվա սպասվող աշխատանքներում Շահան Գանտահարյանը կարևորեց նաև Հայաստանի Հանրապետության հետ տարբեր ոլորտներում կապերն ակտիվացնելը:  «Ուրախ եմ նկատելու, որ օդային կապը կա, լիբանանյան ավիաընկերությունները կանոնավոր թռիչքներ են իրականացնում դեպի Երևան, հույս ունենք, որ սա կպահպանվի: Կարծում եմ` ռազմավարական առումով սա շատ կարևոր խնդիր է, նկատենք, որ սիրիահայությունն էլ օգտագործում է լիբանանյան օդային հնարավորությունները»,-ասաց նա:

Շահան Գանտահարյանի խոսքով` պետք է ակտիվացնել Լիբանանի հայկական համայնքի երիտասարդների այցերը դեպի Հայաստան: Անհրաժեշտ է պայմաններ ստեղծել, որ ուսանողներ գան և բարձրագույն ուսում ստանան հայրենիքում: Ընթացիկ տարում աշխատանք կա կատարելու պաշտոնական Բեյրութի և պաշտոնական Երևանի միջև կնքված բազմաթիվ համաձայնագրերը կյանքի կոչելու առումով: Ըստ Շահան Գանտահարյանի`  լիբանանահայ համայնքը կարող է կամրջի դեր կատարել Հայաստանի ու Լիբանանի միջև  և' որպես հայեր, և' որպես Լիբանանի քաղաքացիներ: 

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search