Օգոստոսի 3-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն իր մարտական ընկերների հետ մեկնել է դիրքեր և գիշերել այնտեղ:
Վարչապետ Արա Հարությունյանը մեկնել է դիրքեր
Օգոստոսի 3-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն իր մարտական ընկերների հետ մեկնել է դիրքեր և գիշերակացը անցակցրել դիրքերում: Նա շրջել է մարտական տասնյակ հենակետերով՝ զրուցելով դիրքապահ զինվորականների և կամավորների հետ:
Ինչպես «Արցախպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Ա. Հարությունյանի համոզմամբ զինվորականների ոգին մարտական է. նրանք պատրաստ են միասնական ուժով անառիկ պահել մեր հայրենիքի սահմանները;
Այսօր ևս նախատեսվում է վարչապետի այցը և գիշերակացը սահմանի այլ դիրքերում։