ԼՂՀ կառավարությունն այսօր կայացած հերթական նիստում ընդունել է որոշում, համաձայն որի լուծարվել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի «Վանքի «Գանձասար» ճամբար» ՊՈԱԿ-ը՝ նպատակ ունենալով շենքը վերածել ՀՀ Մատենադարանի ԼՂՀ մասնաճուղի:
Գանձասարում կբացվի Երևանի Մատենադարանի մասնաճյուղը
ԼՂՀ կառավարությունը, այսօր կայացած հերթական նիստում, ընդունել է որոշում, համաձայն որի՝ լուծարվել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի «Վանքի «Գանձասար» ճամբար» ՊՈԱԿ-ը՝ նպատակ ունենալով շենքը վերածել ՀՀ Մատենադարանի ԼՂՀ մասնաճյուղի:
«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ շենքի գույքը կհանձնվի ԼՂՀ ԿԳՆ աշխատակազմի տնօրինությանը, որպեսզի այն օգտագործվի նախարարության կողմից կազմակերպվող դպրոցականների հանգստի և ժամանցի ճամբարների կահավորման համար: