Դիարբեքիրի Սուր գավառում ավելի քան երկու ամիս շարունակվող բախումների և կրակոցների հետևանքով տուժած եկեղեցիների շարքում է Սուրբ Սարգիս հայկական կաթոլիկ եկեղեցին:
Դիարբեքիրի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին բախումների հետևանքով զգալիորեն վնասվել է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս մասին հայտնել է «Ակոս» պարբերականի գլխավոր խմբագիր Եդվարդ Դանզիկյանը:
«Այս տարածքներում, որտեղ բախումներ են տեղի ունենում, եկեղեցիներ կան: Արդեն երկու ամիս է, ինչ այդտեղ ոչ ոք մտնել չի կարողանում: Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու ղեկավարությունն այսօր նահանգապետի հետ հանդիպում է ունենալու»,- նշել է Դանզիկյանը:
Թուրքական IMC լրատվամիջոցը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում էր, որ Սուրի եկեղեցիներից մեկը խիստ տուժել է: Մասնավորապես, վնասված են եկեղեցու պատերն ու պատուհանները: «Արմենպրես»-ի հետ զրույցում Դանզիկյանը նշեց, որ տեսանյութում պատկերված եկեղեցին Սուրբ Սարգիս կաթոլիկ եկեղեցին է, այլ ոչ թե Սուրբ Կիրակոսը: