Լեռնային Ղարաբաղի շուրջ պատերազմի վերսկսման լուրջ վտանգ չկա։
Լեռնային Ղարաբաղի շուրջ պատերազմի վերսկսման լուրջ վտանգ չկա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այս մասին փետրվարի 16-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, հայտնում է News.am-ը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի դեպքում մենք գործ ունենք բոլորովին այլ պետության հետ։ «Ներկայիս Ադրբեջանը սահմանափակ ռեսուրսներ ունի։ Ադրբեջանը գնալով ավելի ու ավելի շատ է քննադատության ենթարկվում միջազգային կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների ոտնահարումների, լրագրողներին եւ բլոգերներին հալածելու համար»,- հիշեցրել է Իսկանդարյանը։ Քաղաքագետը կարծում է, որ Ադրբեջանը Հայաստանի համար վտանգավոր է։ Նա նշել է, որ Բաքուն կարող է վտանգավոր լինել սահմանին անհանգստության առումով։ «Լարվածություն կարող է լինել, ավելին՝ դա անպայման կլինի։ Ադրբեջանը ռացիոնալ պատճառներ ունի դիվերսիոն գրոհներ կազմակերպելու համար, սակայն չեմ կարծում, որ դա կարող է մեծամասշտաբ պատերազմի վերածվել»,- ասել է Իսկանդարյանը։