Գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակազմի թարմացման ու վերազինման նպատակով անցած տարի լիզինգային եղանակով հանրապետության տարբեր շրջանների տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվել է 680 միլիոն 823 հազար դրամ ընդհանուր արժողությամբ գյուղտեխնիկա և սարքավորումներ:
Լիզինգային կարգով գյուղատնտեսներին տրամադրվել է 29 միավոր գերմանական արտադրության տեխնիկա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այդ մասին այսօր կայացած մամլո ասուլիսում տեղեկացրել է ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը՝ մանրամասնելով, որ անցած տարի գյուղոլորտի տնտեսվարողներին է տրամադրվել թվով 29 միավոր գերմանական արտադրության գյուղատնտեսական տեխնիկա, այդ թվում՝ 20 անիվավոր տրակտոր և 9 հացահատիկահավաք կոմբայն, 11 միավոր ունիվերսալ կցասալ, 2 միավոր սկավառակային փոցխ, 3 միավոր խոտհնձիչ, իսկ Հադրութի շրջանի Ուխտաձորի ենթաշրջանի գյուղատնտեսության զարգացման ծրագրով տրամադրվել է 8 միավոր գյուղտեխնիկա:
Արդյունքում, ըստ գյուղնախարարի, 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում առկա գյուղտեխնիկայի քանակը կազմել է 2046 միավոր, այդ թվում՝ 326 միավոր հացահատիկահավաք կոմբայն, 935 միավոր անիվավոր տրակտոր և 736 միավոր թրթուրավոր տրակտոր, 25 միավոր կցասայլ, 5 միավոր սիլոսահավաք կոմբայն, 18 միավոր խոտհնձիչ: Բացի այդ , առկա է նաև 1629 միավոր գյուղատնտեսական սարքավորում: