Այսօր ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ջրային համակարգերի օգտագործման և պահպանության պետական տեսչության աշխատակիցները տեսչական ստուգումներ և դիտարկումներ են իրականացրել հանրապետության ջրային համակարգի մի շարք տեղամասերում:
Սահմանված կարգի համաձայն՝ Ասկերանի շրջանի հողօգտագործողները վաղվանից ջուր կստանան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 26, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել են ԼՂՀ գյուղատնտեսության նախարարությունից՝ նշելով, որ մասնավորապես իրականացվել են դիտարկում Ասկերանի շրջանում, որտեղ ընթանում են «Սովետարխ»-ի ջրանցքների վերականգնողական աշխատանքներ: ԼՂՀ ԳՆ աշխատակազմի ջրային համակարգերի օգտագործման և պահպանության պետական տեսչության պետ Արմեն Ներսիսյանը նշել է, որ վաղվանից շրջակայքի հողօգտագործողներին, ովքեր սահմանված կարգի համաձայն հայտեր են ներկայացրել, ջուր կմատակարարվի:
Այնուհետև տեսչական ստուգումներ են իրականացվել Մարտակերտի շրջանում՝ Խաչենի ջրամբարում, Խաչեն-Մարտակերտ խողովակաշարի ակունքում ու Խաչենի աջակողմյա և ձախակողմյան ջրանցքներում, որտեղ մաքրման աշխատանքներ են ընթանում։