Թբիլիսիում այս տարվա աշնանը պլանավորվում Է անցկացնել Վրաստանի եւ Ռուսաստանի բիզնես-հանրակցությունների ներկայացուցիչների հանդիպում:
Թբիլիսիում կանցկացվի վրաց-ռուսական գործարար համաժողով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ասել է Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն Sputnik-ին տված հարցազրույցում:
«Ինչ վերաբերում Է գործարար շփումներին, քննարկվում Է Առեւտրական պալատների մակարդակով հանդիպումներ անցկացնելու հարցը: Դրանք կարող են տեղի ունենալ աշնանը Թբիլիսիում: Ես առայժմ չեն կարող ամսաթիվ նշել, ավելի ուշ, հավանաբար մի քանի ամսից, ավելի որոշակի կիմանանք… Ներկայում դրա վրա աշխատում են, նրանք շփվում են միմյանց հետ»,-ասել Է Աբաշիձեն:
Դիվանագետը նշել Է, որ Վրաստանը կարող Է հետաքրքիր լինել ռուսական բիզնեսի համար, քանի որ Վրաստանի եւ Եվրամիության միջեւ ազատ առեւտրի ռեժիմ Է գործում: