Այսօր՝ մարտի 9-ին, Թբիլիսիում քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:
Թբիլիսիում քննարկելու ենք ԼՂ հակամարտության կարգավորման հարցը. Ուորլիք
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, որը Վրաստանի մայրաքաղաք է ժամանել մարտի 8-ի երեկոյան:
Նա նշել է, որ Թբիլիսիում քննարկելու են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ու խաղաղ կարգավորման գործընթացը: