Artsakhpress

Հասարակական

Գոյություն ունեն հատուկ ծրագրեր, որոնք թույլ են տալիս վստահելի ու պաշտպանված նամակագրություն իրականացնել. ՏՏ փորձագետ

Ոչ մի արտառոց բան չկա, որ ԱԱԾ-ն վերահսկում է սոցիալական ցանցերում քաղաքացիների հաշիվները:

Գոյություն ունեն հատուկ ծրագրեր, որոնք թույլ են տալիս վստահելի ու պաշտպանված նամակագրություն իրականացնել. ՏՏ փորձագետ

Գոյություն ունեն հատուկ ծրագրեր, որոնք թույլ են տալիս վստահելի ու պաշտպանված նամակագրություն իրականացնել.  ՏՏ փորձագետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Իհարկե, մենք մտքում կարող ենք ասել՝ հնարավոր է, որ վերահսկում է, բայց այդ մասին ոչ մի փաստ չկա: Օրինակ, հեռախոսների պարագայում կան մի քանի գործոններ, որոնց առկայության պարագայում կարող ենք հասկանալ, որ հեռախոսը գաղտնալսվում է, բայց չաթերի դեպքում, չունենք նման բան», -հավելել է Մարտիրոսյանը:

Հիշեցնելով Սնոուդենին, փորձագետն ասաց, որ շատ կապի միջոցներ վերահսկվում են ամերիկյան իշխանությունների կողմից, ռուսական կապի միջոցները՝ Ռուսաստանի Գաղտնի ծառայությունների կողմից: Ինչ վերաբերում է հայաստանցի օգտատերերին, Մարտիրոսյանը խորհուրդ տվեց գաղտնի չշփվել սոցիալական ցանցերում:

«Գոյություն ունեն հատուկ ծրագրեր, որոնք թույլ են տալիս վստահելի ու պաշտպանված նամակագրություն իրականացնել: Օրինակ՝ Signal ծառայությունը, որի վերաբերյալ ոչ մի փաստ չկա, թե հասանելի է գաղտնի ծառայություններին: Հենց Սնոուդենը այդ ծրագրից է օգտվել», -նշել է նա:

Facebook սոցիալական ցանցը, ըստ փորձագետի, գաղտնի զրույցի համար վստահելի միջոց չէ.

«Խնդիրն այն է, որ ձեր նամակագրությունը ոչ միայն ձեզ մոտ է, այլ նաև ֆեյսբուքյան սերվերներում: Նույնիսկ եթե ոչ մեկն էլ չվերահսկի, ապա կա հավանականություն, որ սերվերները կկոտրվեն, ու նամակագրությունը պարզապես, կհայտնվի երրորդ անձանց ձեռքին: Այսպիսի դեպքեր եղել են: Այդ իսկ պատճառով, պետք է օգտվել այնպիսի միջոցներից, որոնց դեպքում կամ նամակները միայն երկու հոգու մոտ են, երրորդ տեղ չեն գտնվում կամ էլ այնտեղ պահպանվում են խիստ գաղտնագրված, որ նույնիսկ այդ սերվերի տիրապետողները չեն կարող ընթերցել այդ նամակները»:

Ինչ վերաբերում է գաղտնաբառերի՝ պարբերաբար փոփոխությանը, Մարտիրոսյանն ասաց, որ այն պետք է բարդ լինի՝ տառ, թիվ, նշան:

«Գաղտնաբառը չպետք է լինի հեշտ կռահվող, այսինքն՝ ձեր շան անունը ձեր գաղտնաբառը չպետք է լինի: Բայց անընդհատ փոխելը լավագույն տարբերակը չէ», -նկատել է նա, հաղորում է Panorama.am-ը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search