Artsakhpress

Մշակույթ

Մարտունի քաղաքում կայացել է արցախյան ավանդական ճաշատեսակների մրցույթ-փառատոն (լուսանկարներ)

ԼՂՀ Մարտունու շրջանի վարչակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի նախաձեռնությամբ Մարտունի քաղաքի կենտրոնական հրապարակում Սուրբ Հարության տոնի կապակցությամբ կայացել է արցախյան ավանդական ճաշատեսակների մրցույթ-փառատոն:

Մարտունի քաղաքում կայացել է արցախյան ավանդական ճաշատեսակների մրցույթ-փառատոն (լուսանկարներ)

Մարտունի քաղաքում կայացել է արցախյան  ավանդական ճաշատեսակների մրցույթ-փառատոն (լուսանկարներ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Մարտունու Սուրբ Ներսես եկեղեցում Արցախի թեմի փոխառաջնորդ Սահակ վարդապետ Շաքարյանի հանդիսապետությամբ մատուցվել է Սուրբ Զատկի պատարագ:


Միջոցառմանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ ներկա է գտնվել Արցախի բարձրաստիճան ղեկավարությունը, ում արցախյան բարեմաղթանքներով դիմավորել է Ղարաբաղի այան:


Արցախյան ավանդական ճաշատեսակների մրցույթ-փառատոնին մասնակցել են Մարտունու շրջանի համայնքները , որոնք ներկայացել են 36 տաղավարով:


Ավանդական ճաշատեսակների փառատոնի բացման հանդիսավոր արարողությունն ազդարարվել է Մարտունու Ս. Ներսես եկեղեցու քահանա՝ տեր Սահակ Շաքարյանի օրհնությամբ և աղոթքով:



Փառատոնին ներկայացվել են արցախյան ավանդական ճաշատեսակներ, որոնք համտեսել են ներկաները:


ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը պաշտոնատար անձանց ուղեկցությամբ շրջել և ծանոթացել է տաղավարներում ներկայացրած ավանդական ճաշատեսակներին:


Միջոցառմանը կազմակերպվել են մրցույթներ ` լավագույն տաղավար, սեղանի ձևավորում և այլ անվանակարգերով և լավագույններին տրվել են մրցանակներ:


Կայացել է նաև տոնական նաև համերգ՝ «Մենք ենք մեր սարերը» երգի -պարի պետական ու «Արցախ» ազգագրական պարի համույթների, ինչպես նաև Մարտունու «Քնար» ժողովրդական գործիքների համույթի, անհատ կատարողների և Մոնթե Մելքոնյանի անվան մանկապարտեզի երեխաների մասնակցությամբ:



Լրագրողների հետ ճեպազրույցում ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը նշել է, որ ողջունելի է Մարտունիում մեծ շուքով Սուրբ Հարության տոնը նշելն ու ավանդական ճաշատեսակների փառատոնը, որոնք խորհրդանշում են սեփական արմատներին վերադարձը:

«Կարծում եմ, որ Մարտունիում անցկացված միջոցառումը պետք է վերածվի օրինակի ու ավանդույթի և Հայ առաքելական եկեղեցու տաղավար տոները պետք է նշվեն նաև Արցախի բոլոր շրջաններում: Մենք պետք է վերականգնենք այս տոները նշելու ժողովրդական ավանդույթները: Այս տարվա մեր մշակութային ծրագրում կարևոր շեշտադրումն այն է, որպեսզի տաղավար տոները նշենք բոլոր շրջաններում և համայնքներում»,-ասել է Ն. Աղաբալյանը:

«Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանն իր խոսքում ասել է, որ օրվա խորհուրդը վերածնված Արցախն է և հայ մարդու՝ իր երկրին , հավատքին տեր կանգնելու կամքն ու հայրենիքը շենացնելը:

Միջոցառմանը ներկա են եղել Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, մարտունեցիներ և հյուրեր:



     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search