Հանրապետությունում ավարտին է մոտենում հասկավոր հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը։
Բերքատվության ինչ ցուցանիշներ են գրանցվել. տեղեկացնում է գյուղատնտեսության փոխնախարարը
Հանրապետությունում ավարտին է մոտենում հասկավոր հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը։
Ինչպես «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԼՂՀ գյուղատնտեսության փոխնախարար Կարեն Աղաջանյանը, շուրջ 62,5 հազար հա արտերից բերքահավաքն իրականացվել է ավելի քան 49 հազար հեկտարի վրա: Հավաքվել է ավելի քան 50,5 հազար տոննա բերք: Միջին բերքատվությունը 1 հեկտարի հաշվով կազմել է 10,2 ց:
Սկսվել է նաև եգիպտացորենի բերքահավաքն՝ ընդհանուր առմամբ շուրջ 5,5 հազար հա ցանքատարածքում: Կ. Աղաջանյանի հաղորդմամբ՝ այն արդեն իրականացվել է 98 հեկտարի վրա. ստացվել է 204տ բերք: Հեկտարից միջին բերքատվությունը կազմել է 20,8ց:
Փոխնախարարը տեղեկացրեց նաև, որ ներկայումս հանրապետությունում զուգահեռաբար հերկ է կատարվում առաջիկա աշնանացանի համար և այսօրվա դրությամբ այն իրականացվել է 6726,5 հեկտար տարածքում: