Monte Melkonyan Cyber Army խմբի անդամները կոտրել են ադրբեջանական ցանցը եւ համացանցում տեղադրել են Ադրբեջանի 25 հազար զինվորականների տվյալները:
Համացանցում հասանելի է ադրբեջանցի 25000 զինվորականների տվյալները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկանում ենք Monte Melkonyan Cyber Army-ի Twitter-ի իր էջից
Հիշեցնենք, որ Ադրբեջանը ապրիլի 1 լույս 2 գիշերը ղարաբաղաադրբեջանական ողջ շփման գծի երկայնքով խախտել է հրադադարը, ու անցել հարձակողական գործողությունների:
Ղարաբաղի պաշտպանության բանակի տվյալով, հակառակորդը արդեն ունի մոտ 300 կենդանի ուժի կորուստ, ադրբեջանական խփված տանկերի ընդհանուր թիվը դարձել է 29, իսկ անօդաչուների թիվը՝ 10, 2 ուղղաթիռ, 1 ինժեներական տեխնիկա, 3 հետեւակի մարտական մեքենա, 6 անօդաչու թռչող սարք, 1 ՄՄ-21 («Գրադ») կայան: