Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և վարչապետ Դմիտրի Մեդվեդևի` Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորմանն ուղղված գործողություններն ամբողջությամբ համաձայնեցված են, հայտարարել է պետության ղեկավարի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Պուտինի խոսնակը հայտնել է ԼՂ հարցով ՌԴ նախագահի և վարչապետի գործողությունների համաձայնեցման մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Բնականաբար, տեղի է ունենում համաձայնեցում` հաշվի առնելով ՌԴ նախագահի զրույցների արդյունքներն Ադրբեջանի և Հայաստանի գործընկերների հետ»,- ասել է Պեսկովը` պատասխանելով լրագրողի հարցին` արդյո՞ք պետության ղեկավարը որևէ հանձնարարական տվել է վարչապետին, որն ապրիլի 7-8-ին նախատեսում է այցելել Երևան և Բաքու, փոխանցում է Интерфакс-ը։