Artsakhpress

Քաղաքական

Ալիևի կոռումպացված և բռնակալ իշխանությունը փորձում է շեղել ուշադրությունը երկրի հսկայական խնդիրներից. Արմեն Աշոտյանի հարցազրույցը il Giornale-ին

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ և կուսակցության միջազգային հարցերին պատասխանատու Արմեն Աշոտյանը հարցազրույց է տվել իտալական il Giornale թերթին, որում նշել է, որ Ադրբեջանի Նախագահ Ալիևը, արտաքին գործերի և պաշտպանության նախարարները վերջին տարիներին բազմիցս հրապարակավ հայտարարել են, որ մտադիր են Ղարաբաղյան խնդիրը լուծել ռազմական միջոցներով:

Ալիևի կոռումպացված և բռնակալ իշխանությունը փորձում է շեղել ուշադրությունը երկրի հսկայական խնդիրներից. Արմեն Աշոտյանի հարցազրույցը il Giornale-ին

Ալիևի կոռումպացված և բռնակալ իշխանությունը փորձում է շեղել ուշադրությունը երկրի հսկայական խնդիրներից. Արմեն Աշոտյանի հարցազրույցը il Giornale-ին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Եվ հենց այն փաստը, որ միջազգային հանրությունը տևական ժամանակ անտեսել է այս հայտարարությունները, հանգեցրել է ԼՂ կոնֆլիկտի սրմանը։

Հարցազրույցը՝ ստորև։ 
 

-Վերջին օրերի պատերազմական իրադարձությունները ամբողջ աշխարհին ստիպեցին շունչները պահած սպասել: Այնուամենայնիվ, բռնության նոր ալիքի դրդապատճառները շփոթմունք են առաջացնում: Վերջին 20 տարիների այս վատթարագույն բախումների բռնկման վերաբերյալ կողմերը հակասական վարկածներ առաջ քաշեցին: Ո՞րն է Ձեր և Ձեր երկրի դիրքորոշումը:

-Նախագահ Ալիևը, Ադրբեջանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները վերջին տարիներին բազմիցս հրապարակավ հայտարարել են, որ մտադիր են Ղարաբաղյան խնդիրը լուծել ռազմական միջոցներով: Եվ հենց այն փաստը, որ միջազգային հանրությունը տևական ժամանակ անտեսել է այս հայտարարությունները, հանգեցրեց կոնֆլիկտի սրմանը: Ադրբեջանի ղեկավարությունը որոշում կայացրեց խնդրին ռազմական լուծում տալ` օգտագործելով ժամանակակից բոլոր զինատեսակները, որոնք շարունակաբար ձեռք է բերել վերջին տարիների ընթացքում` համարվելով աշխարհի ամենառազմականացված երկրներից մեկը, որը հսկայական միջոցներ է ծախսում սպառազինությունների վրա: Ինչ վերաբերում է հայկական կողմին, որն իր մեջ ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը, այն չուներ և ոչ մի դրդապատճառ վերսկսելու ռազմական գործողություններ ո´չ քաղաքական, ո´չ տնտեսական և ո´չ էլ ռազմական տեսակետից:

Բանն այն է, որ նախագահ Ալիևի կոռումպացված և բռնակալ իշխանությունը փորձում է շեղել ուշադրությունը երկրի հսկայական սոցիալական, տնտեսական եւ ժողովրդավարական խնդիրներից` փորձելով ստեղծել թշնամու կերպար, որին ուզում է հաղթել կարճատև պատերազմով: Բայց նրա բլիցկրիգը ձախողվեց, քանի որ այս հնգօրյա պատերազմը ցույց տվեց, որ հայկական բանակը, կամ ավելի ճիշտ առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի  բանակը  պատրաստ է երաշխավորել իր ժողովրդի անվտանգությունը:

Ըստ իս ` չափազանց կարևոր է, որ միջազգային հանրությունը ապագայում կանխարգելի նման սրացումները, ինչպես նաև մանրամասն ուսումնասիրություն կատարի ` պարզելու ինչ է պատահել այս անգամ, ով է մեղավոր և ով ինչ է արել: Ադրբեջանին Մինսկի խմբի ձևաչափով բանակցային սեղան բերելու  և տարածաշրջանում խաղաղություն պահպանելու համար կենսական անհրաժեշտություն է դարձել կանխարգելման և դիտարկման մեխանիզմների մշակումը:

-Ի՞նչ քաղաքական պատճառներ հանգեցրին այս վերջին իրադարձություններին: Ի՞նչու հիմա: Եվ որ ամենակարեւորն է, ինչո՞ւ  այս անգամ նրանք այսպիսի բռնի պայքարի դիմեցին:

-Առաջին հերթին մենք պետք է հիշենք, որ Ադրբեջանը գնել է մեծ քանակությամբ ժամանակակից զինատեսակներ վերջին տարիներին: Ի լրումն, նավթի գների անկմամբ պայմանավորված, այդ երկրում կա սոցիալական և տնտեսական խորը ճգնաժամ: Պիտի հիշենք նաև Ադրբեջանում քաղաքական խնդիրների, ազատության սահմանափակումների  և մարդու իրավունքների խնդիրների մասին:

Ներքին խնդիրներից ուշադրությունը շեղելը Ալիևի գաղափարն է: Վերջապես, մենք պետք է հիշենք Թուրքիայի հնարավոր դերի մասին: Թուրքիան միակ երկիրն է, որը բացահայտ կերպով ցանկացավ երկրներից մեկի կողմը բռնել՝ շնորհավորելով Ալիեւին այս պատերազմում իր ենթադրյալ հաղթանակի  կապակցությամբ: Թուրքիայի նախագահը եւ վարչապետը բազմիցս հայտնել են իրենց անվերապահ աջակցությունն Ադրբեջանին «մինչեւ վերջ»: Եվ սա, չնայած նրան, որ միջազգային հանրության մոտեցումն է կոչ անել երկու կողմերին  ձգտել խաղաղության և հաշտեցման:

-Խոսեցիք այս վերջին բախումների մասին որպես ադրբեջանական կողմի ագրեսիայի դրսևորում, հիմա հերթն է խոսելու, թե որն է Հայաստանի դերը և ռազմավարությունը այս հարցում:

-Նախագահ Սարգսյանը մի քանի օր առաջ հայտարարեց, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ստորագրվելու է ռազմական փոխօգնության և անվտանգության պայմանագիր: Այս հնգօրյա պատերազմը մեզ ցույց տվեց, որ Ղարաբաղի բնակիչների անվտանգության միակ երաշխավորը իր իսկ բանակն է: Փառք Աստծո Ալիևի բլիցկրիգը ձախողվեց: Նա չկարողացավ նույնիսկ մեկ մետր անգամ առաջ գնալ, ավելին, ունեցավ բազմաթիվ կորուստներ իր իսկ բանակում:

Ապագայում ԼՀՂ-ի և իր բնակիչների համար այս ամենը նախևառաջ պետք է վստահություն ներշնչի, որ իրենք ունակ են իրենց հայրենիքը սեփական ուժերով անառիկ պահելու: Իհարկե, պետք է նաև կոչ անենք միջազգային հանրությանը, եվրոպական կառույցներին, Մինսկի խմբին և աշխարհի այլ կարևոր քաղաքական դերակատարներին, որպեսզի ուսումնասիրեն և մոնիտորինգի ենթարկեն իրավիճակը ապագայում ՝ ձևավորելով ավելի պատշաճ մեխանիզմ զինադադարը պահպանելու նպատակով: Մեխանիզմ, որը նաև կպատժի այն կողմին, որ կխախտի պայմանը: Հակառակ դեպքում նման ագրեսիան կարող է շարունակական լինել, ինչը կսպառնա տարածաշրջանի կայունությանը:

Սա նաև մարտահրավեր է Եվրոպայի անվտանգությանը, քանի որ Հարավային Կովկասը կարևոր տարածքաշրջան է բազում առումներով: Եվրոպական կառույցներից ավելին ենք ակնկալում: Ցանկանում ենք, որ մեզ վերաբերվեն  բացառապես հիմնավորվելով տեղի ունեցած իրողության վրա, այլ ոչ թե առաջնորդվեն մի անտարբեր մոտեցմամբ, որը աբստրահում է թե ով է մեղավոր, ով ավելի պակաս, ով է հարձակվում և ով է պարզապես պաշտպանում ինքն իրեն և իր հայրենիքը:

-Այս սառեցված հակամարտությունը արդյոք տարիներ անց էլ կշարունակի լինել սառեցված թե ոչ, պարզ չէ: Ո՞րն է լինելու Հայաստանի կողմից այս խնդրի հեռանկարային լուծումը:

Հայաստանը համաձայն է շարունակել բանակցությունները Մինսկի խմբի ձևաչափով, որը մշակել է հնարավոր հաշտեցման սկզբունքները: Սրանք իհարկե փոխզիջման արդյունք են, սակայն մենք դա ընդունում ենք որպես հիմք հնարավոր հաշտեցման համար: Ադրբեջանական ղեկավարությունը անտեսում է միջազգային հանրության ջանքերը Մինսկի խմբի հանդեպ իր կործանարար մոտեցմամբ: Հաշտեցման հասնելու համար անհրաժեշտ է շփման գծում իրավիճակի մոնիտորինգի և հսկողության մի համակարգ, և իհարկե, պարտադիր է, որ ԼՂՀ-ն անմասն չմնա բանակցություններից: Անհնար է որոշել ԼՂՀ բնակիչների ճակատագիրն առանց իրենց ներկայացնող իշխանություններին ներգրավելու:

-Հաճախ բարձրացվում է ԼՂՀ տարածքից տեղահանված ադրբեջանցիների հարցը, որոնք լքել են Ղարաբաղը պատերազմի ժամանակ: Ո՞րն է Հայաստանի դիրքորոշումը այս դեպքում: Կարելի՞ է երբևէ պատկերացնել նրանց վերադարձը ԼՂՀ:

-Առաջին հերթին  ցանկանում են շեշտել այն փաստը, որ 90-ականներին փախստականներ ունեցել են երկու կողմերն էլ: ԼՂՀ-ի և Հայաստանի տարածքում Ադրբեջանից եկած հազարավոր փախստականներ կան: Սակայն փախստականները հակամարտության արդյունքն են, ոչ թե պատճառը: Պետք է հասկանանք, որ առանց ԼՂՀ-ի ինքնավար լինելու իրավունքը ճանաչելու ցանկացած լուծում ձախողվելու է: Սա նաև հաշտեցման այն սյուներից է, որի վրա աշխատում է Մինսկը:

-Մոսկվան Հայաստանի համար ռազմավարական գործընկեր է, սակայն ինչպե՞ս կվարվեր Ռուսաստանը, եթե բացեիբաց պատերազմի վերադառնայիք: Եվ ի՞նչ է անում Մոսկվան խաղաղության հաստատելու համար:

-Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահ է Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ միասին: Այն, որ Ռուսաստանը ներգրավված է հաշտեցման խնդրում, ենթադրում է, որ վերջինս ինչպես մյուս երկրները, պետք է ամբողջությամբ զբաղվի հակամարտության լուծման խնդրով: Մոսկվան Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է: Մենք գտնվում ենք միևնույն ռազմաքաղաքական բլոկում:

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search