Artsakhpress

Հասարակական

Նոբելյան մրցանակի հինգ դափնեկիրներ դասախոսություններով հանդես կգան Հայաստանում

Հինգ նոբելյան մրցանակակիր, հետաքրքիր դասախոսություններ, քննարկումներ. «Նոբելյան օրեր Երևանում» միջոցառումը հավակնում է դառնալ Հայաստանում երբևէ կազմակերպված ամենանշանավոր գիտական իրադարձություններից:

Նոբելյան մրցանակի հինգ դափնեկիրներ դասախոսություններով հանդես կգան Հայաստանում

Նոբելյան մրցանակի հինգ դափնեկիրներ դասախոսություններով հանդես կգան Հայաստանում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նոբելյան օրեր Երևանում» նախաձեռնության համակարգող խմբի ղեկավար Կոնստանտին Ենկոյանը միջոցառման մեկնարկին նվիրված ասուլիսի ընթացքում նշեց, որ Հայաստանում կանցկացվի աննախադեպ միջոցառում: «Նոբելյան օրեր Երևանում» միջոցառման կարգախոսն է «Ոգեշնչվիր և ստեղծիր»:

«Մեկ հարկի տակ հյուրընկալում ենք միաժամանակ հինգ նոբելյան մրցանակակրի: Սա աննախադեպ է, քանի որ շատ երկրներ չեն կարող հպարտանալ, որ մեկ հարկի տակ կարող են այդքան մրցանակակիր միավորել: Միջոցառման հիմնական թիրախն  ուսանողներն են, սակայն մենք փորձեցինք ներգրավվել նաև աշակերտներին: Համոզված ենք, որ գիտության նկատմամբ սերը պետք է առաջանա դպրոցական նստարանից»,- նշեց Կոնստանտին Ենկոյանը:

Կոնստանտին Ենկոյանի տեղեկացմամբ` գիտական իրադարձության շրջանակում հանդիպում կկազմակերպվի նաև աշակերտների հետ: «Հինգ դափնեկիրները ներկայացնում են բժշկագիտության, կենսաբանության, քիմիայի, ֆիզիկայի ոլորտները»,-շեշտեց նա:

ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը կարևորեց «Նոբելյան օրեր Երևանում» միջոցառման անցկացումը:

«Մեր հյուրերը` նոբելյան դափնեկիրներն արդեն այստեղ են: 5 դափնեկիր ապրիլի 12-ից սկսելու են հանդես գալ դասախոսություններով: Դրանք վերաբերելու են այն ուղղություններին, որոնցում բարձր արդյունքների համար գիտնականներն արժանացել են Նոբելյան մրցանակների»,-նշեց նա:

ԵՊԲՀ ռեկտորի տեղեկացմամբ`նոբելյան մրցանակակիրներից Աարոն Չիխանովերը 2010 թվականին արդեն եղել է Հայաստանում: 

«Նոբելյան օրեր Երևանում» միջոցառումը տեղի կունենա ապրիլի 12-15-ը: Այն անցկացվում է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նախաձեռնությամբ և տարածաշրջանի փորձառու և երիտասարդ գիտնականներին, ինչպես նաև ուսանողներին հնարավորություն է տալու կենդանի շփում ունենալ գիտության ասպարեզում ամենաբարձր պարգևի արժանացած անհատականությունների հետ: Մասնակիցներն են Նոբելյան մրցանակակիրներ Աարոն Չիխանովերը, Էյ-Իշի Նեգիշին, Դեն Շեխտմանը, Ադա Յոնաթը, Ջոն Ուորենը: 

 


     

Քաղաքական

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search